Լիբիայի ապստամբները սկսել են քադաֆիականների կողմից վերահսկվող վերջին հենակետերի վրա հարձակումը: Ինչպես հաղորդում է Al-Jazeera-ն, ապստամբները հարձակվել են Սիրթի և Բանի Վալիդի վրա, ընդ որում, վերջին պահին Բանի Վալիդի պաշտպանները կարծես թե համաձայնել են հանձնել քաղաքն առանց մարտի, սական անհայտ պատճառներով կռվից խուսափել չի հաջողվել:
Ինչպես հայտնում է Reuters-ը, Լիբիայի ապստամբները Մուամար Քադաֆիի ծննդավայր Սիրթ մտել են այն ժամանակ, երբ քադաֆիական ուժերը քաղաքի մոտակայքում կրակ են բացել ապստամբների վրա:
BBC-ն հաղորդում է, որ Բանի Վալիդում այս պահին քադաֆիականների և ապստամբների միջև փողոցային մարտեր են ընթանում:







































