Ադրբեջանի ձեռագիրը հստակ է, հնարավոր է նոր էսկալացիա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Ռուսաստանի և ԱՊՀ հարցերով վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը:
Գևորգյանը կարծում է, որ միջնորդներից մեծ սպասելիքներ պետք չէ ունենալ․ «Հայաստանը համաձայնվել է Արցախի հարցը անջատել ու թողնել միֆական պատասխանատվության տակ: Միջնորդները պարզապես միջնորդներ են, ոչ երաշխավոր: Հայկական կողմը ընտրեց այլ ճանապարհ, ալընտրանքները համարեց անիրատեսական: Խնդիրը Հայաստանի հայտն է, ինչպես է տեսնում իր դերն ու ֆունկցիան տարածաշրջանում: Առայժմ ՀՀ-ն մեկ մեսիջ ունի՝ մուրում է խաղաղություն հակառակորդից»:
Գևորգյանը վստահ չէ, որ Հայաստանը կկարողանա լուրջ հարաբերություններ հաստատել ԱՄՆ-ի հետ․ «Հայաստանը շարունակում է մնալ ռուսական ծիրում»:









































