Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում ձերբակալվել է 27-ամյա մի ոստիկան, ով կասկածվում է 6 բռնաբարությունների մեջ: Ոստիկանի մոտ ձրբակալության ժամանակ հայտնաբերվել է դանակ, որով, ըստ նախնական տեղեկությունների, նա սպառնացել է իր զոհերին: Ինչպես հայտնում է Life News կայքը, առերես հարցաքննություն անցկացնելու նպատակով Ռոստովի ոստիկանական բաժին են բերվել բոլոր տուժածները:
Նախաքննության ընթացքում պարզվել է, որ հանցագործն իր զոհերին ընտրում էր առավոտյան, ավտոբուսի կանգառում, սպառնում էր դանակով և տանում գերեզմանոց, որտեղ և բռնաբարում էր նրանց:
Ոստիկանը, ում ազգանունը չի հրապարակվում, ամուսնացած է և ունի մեկուկես տարեկան երեխա. հայտնում է Life News-ը:











































