Այսօր հստակ չենք կարողանում կողմնորոշվել, ունենք լուրջ անվտանգային խնդիր: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Թադևոսյանը կարծում է, որ որոշ ուժեր հասարակության ներսում փորձում են վախերը կապիտալիզացնել՝ ի շահ քաղաքական նպատակների․ «Քաղաքական դերակատարները փորձում են վախը գործիքավորելու միջոցով հետևորդներ ձեռք բերել: Մարդկանց մեղադրում են, չմտածելով, որ վախը ուժեղացնելով ճանապարհ ցույց չեն տվել: Հայրենասիրական կոչեր հնչեցնելով հասարակությանը չես կարող գրավել»:









































