Wednesday, 01 07 2026
20:30
Իրանում ներում կշնորհեն 850 բանտարկյալի Խամենեիին հրաժեշտ տալու օրերին
Մեկնարկում է «Վարչաֆեստ 2026» երիտասարդական երաժշտական փառատոնը
20:10
Իրանի դեմ ցանկացած սպառնալիք անհապաղ պատասխանի կարժանանա. Արաղչի
20:00
ՀՀ շրջակա միջավայրի նախարարը Հարավային Կորեայում խորհրդատվական հանդիպումներ է ունեցել
19:50
Լուկաշենկոն Չինաստան այցից հետո մեկնել է Ինդոնեզիա
19:40
«Փյունիկ»-ը նոր համալրում ունի կազմում
19:30
Հորմուզի նեղուցի ականազերծման համար մոտ երկու ամիս կպահանջվի. Իտալիայի ՊՆ
Քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացման առաջիկա ծրագրերը
19:18
Հազարավոր երկրպագուների տոնախմբությունն ավարտվել է զոհերով
19:10
57 միլիոն դոլար, ոսկե ներքնազգեստ. աղմկահարույց բացահայտում Իրաքում
Աննա Հակոբյանը Նյու Յորքում մասնակցում է առաջին տիկնանց և պարոնների համաշխարհային ամենամյա ակադեմիային
Պուտինը ԱԽ նիստ է անցկացրել
«Երևան ավտոբուս»-ի հեռախոսահամարները ժամանակավորապես անհասանելի են
Ակամայից հիշվում է Մոլդովայում կատարվածը․ Զախարովան՝ ՀՀ ԸՕ-ում առաջարկվող փոփոխությունների մասին
18:30
Ուրսուլա ֆոն դեր Լայենը ժամանել է Բաքու
Քննարկվել են «Աջափնյակ» մետրոյի կայարանի և տրանսպորտի արդիականացման ծրագրերը
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի անդամ Յոհաննես Ֆոլքմանի գլխավորած պատվիրակությանը
18:10
Չինաստանում ուժի մեջ է մտել «Էթնիկ միասնության» մասին օրենքը
Ադրբեջանը «ձգտում» է ներգրվե՞լ Թուրքիա-ԱՄՆ ռազմական գործարքներին
17:50
Յուրգեն Կլոպը ցանկություն ունի գլխավորելու Գերմանիայի ազգային թիմը
17:40
Երեմյան ֆերմա. ապագայի գյուղատնտեսությունը` Հայաստանում
17:30
ԵՄ-ն չեղարկում է ամերիկյան արդյունաբերական ապրանքների նկատմամբ մաքսատուրքերը
ՍԴ-ում ավարտվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վիճարկման դատաքննությունը
17:10
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց մարդիկ շարունակում են մնալ փլատակների տակ. CBS
Օդի ջերմաստիճանը կբարձրանա
16:50
Հենրիխ Մխիթարյանը երկարաձգեց պայմանագիրը «Ինտեր»-ի հետ
Արարատյան դաշտում սկսվել է լոլիկի դեղին հասունացումը
16:30
Շոգի պատճառով Էյֆելյան աշտարակը կարող է «աճել» մինչև 10 սանտիմետր
Կասկածի տակ են դրել մեր ընտրողի կամքը․ ԿՀԿ-ն խնդրում է ՍԴ-ին մերժել բոլոր դիմումները․ Հովակիմյան
Տալլինում կանցկացվի Made in Armenia Expo ցուցահանդեսը

«Մի դրամի ուժը»՝ «Հայորդի» ճամբարին․ հուլիսի շահառուն Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամն է

Իդրամն ու IDBank-ը ամփոփում են «Մի դրամի ուժը» նախաձեռնության հերթական ծրագիրը և հայտարարում հաջորդ շահառուի անունը։

Հունիսի ընթացքում կատարված վճարումներից կուտակված «մի դրամները»՝ 3․482․779 դրամ, ուղղվեց «Հայորդի» ամենամյա ճամբարի տարածքի բարեկարգման ու կահավորման աշխատանքներին։ «Հայորդի» ճամբարին մասնակցելու են պատերազմի հետևանքով իրենց ծնողին կորցրած երեխաները Արցախի և Հայաստանի գրեթե ողջ տարածքից, ինչպես նաև Աղավնոյից և Բերձորից տեղահանված երեխաները:

Ընկերությունները հայտարարեցին նաև հաջորդ՝ հուլիս ամսվա շահառուի անունը։ Իդրամի և IDBank-ի օգտատերերի կողմից կատարված վճարումներից կուտակվող ամբողջ գումարը հուլիս ամսվա վերջում կփոխանցվի «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին։

Հիմնադրամի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը ասում է․ «Մենք հավատում ենք, որ Հայաստանի մանուկներից յուրաքանչյուրն ունի եզակի տաղանդ և ներուժ, որը պետք է բացահայտել՝ նպաստելով նրանց բազմակողմանի ու ներդաշնակ զարգացմանը: Որակյալ կրթության հասանելիությունն ու համապատասխան ռեսուրսների առկայությունն անհրաժեշտ են հատկապես գյուղական համայնքների երեխաներին՝ իրենց շուրջ աշխարհը փոխելու համար»։

IDBank-ի հաղորդակցման բաժնի ղեկավար Տաթևիկ Վարդևանյանը նշում է, որ սա արդեն երկրորդ համագործակցությունն է ընկերությունների և COAF-ի միջև։ «Մի դրամի ուժն արդեն երկրորդ անգամ է ուղղվում Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամին, և սա շատ ուրախալի փաստ է։ Մեր հասարակության կրտսեր անդամներին առնչվող ցանկացած սոցիալական և կրթական հարց մշտապես Բանկի և Իդրամի ուշադրության կենտրոնում է և հանդիսանում է ԿՍՊ առանցքային ուղղություն», – ավելացնում է Տաթևիկ Վարդևանյանը։

Դուք ևս կարող եք դառնալ բարի կամքի դեսպան՝ միանալով «Մի դրամի ուժը» նախաձեռնությանը։ Այդ նպատակով պարզապես պետք է կատարել ձեր բոլոր վճարումները Idram&IDBank հավելվածով, Idram.am, IDBanking.am առցանց հարթակով կամ ընկերությունների տերմինալներով։

Ամեն ինչ սկսվում է մի դրամից․․․

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ ԵՆ ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում