Կրեմլում հայտարարել են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման հստակ ժամկետներ դեռևս չկան: Այս մասին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Նա նշել է, որ երկրների ղեկավարների շփումները հնարավոր են:
«Հստակ ժամկետներ դեռ չկան»,- հայտարարել Է Պեսկովը:










































