Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 7-8-ն աշխատանքային այցով կմեկնի Վրաստան: Բաթումում նախատեսվում է վարչապետ Փաշինյանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հանդիպումը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Վրաստանի ռազմավարական վերլուծությունների կենտրոնի ավագ գիտաշխատող Գելա Վասաձեի հետ:
Վասաձեի խոսքով` վաղ թե ուշ մեծ խաղացողները կօգտագործեն այս տարածաշրջանը, որ այստեղ լինի պատերազմ. «Հայաստանի և Վրաստանի հասարակությունների՝ Ռուսաստանի հանդեպ վերաբերմունքում տարբերություն չկա: Այսօր Ռուսաստանի հետ ապագան կապելը անարդյունավետ է և վնասակար ապագայի համար»:








































