Sunday, 28 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Անահիտ Մանասյանը ԵԽ քաղաքական հարցերով տնօրենին է ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար հետևանքները

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հուլիսի 6-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի քաղաքական հարցերով տնօրեն Միրոսլավ Պապային և Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների ու օրենքի գերակայության հարցերով գլխավոր տնօրեն Խրիստոս Յակումոպուլոսին:

Հանդիպմանը մասնակցել են նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավարի տեղակալ Մաքսիմ Լոնգանգը, Եվրոպայի խորհրդում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Արման Խաչատրյանը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության Եվրոպայի խորհրդի բաժնի վարիչ Վարդուհի Մելիքյանը:

Ողջունելով հյուրերին՝ Պաշտպանը ներկայացրել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքների պաշտպանության վիճակը, Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով առաջացած հումանիտար հետևանքները, ինչպես նաև նշված խնդիրների հասցեագրման ուղղությամբ կատարվող աշխատանքները։

Հատուկ անդրադարձ է կատարվել Երասխ համայնքի ուղղությամբ ադրբեջանական վերջին սադրանքի ժամանակ քաղաքացիական ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու դեպքերին:

Պաշտպանն այս համատեքստում ընդգծել է, որ քաղաքական և տարածքային որևէ հանգամանք չի կարող գերակայել մարդու իրավունքների պաշտպանության ու երաշխավորման նկատմամբ:

Հանդիպման շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև ատելության խոսքի, անհանդուրժողականության մթնոլորտի, խտրականության դեմ պայքարի շրջանակներում իրականացվող աշխատանքներին: Պաշտպանը նշել է, որ հատկապես մտահոգիչ է ատելության խոսքի տարածումն ակադեմիական համայնքում, քաղաքական և հանրային գործիչների կողմից, ինչպես նաև մեդիադաշտում:

Քննարկվել են նաև ազգային փոքրամասնություննների իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր։ Անահիտ Մանասյանը տեղեկացրել է, որ աշխատանքներ են իրականացվում Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր ազգային փոքրամասնությունների իրավունքների հարցերով հասարակական խորհրդի ձևավորման ուղղությամբ, որը միտված է լինելու ազգային փոքրամասնությունների իրավունքների խթանմանը:

Հանդիպման ավարտին մասնակիցները բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում