Saturday, 18 05 2024
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը
00:30
Հաջիևը և Բայդենի խորհրդականը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման հարցեր
Գերմանիայի ԱԳՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել երկխոսությունը
Երևան-Բաքու հաղորդակցության նոր խողողվակ է ձևավորվում
Գալստանյանը պնդում է՝ ծրագիր ունեն, օրակարգ ունեն, չեն շտապում
«Քրեորեն պատժելի» սահմանազատմամբ որևէ միլիմետր հող չի հանձնվել
Սրբազանի առաջնորդած հանրահավաքի մասնակցի մոտ թմրանյութ է հայտնաբերվել
Ընտրագույն հանդիպումներ ենք ունեցել, վաղը հրավիրված են քաղաքական բոլոր միավորները. Գալստանյան
Մեզ ասում են՝ արագացրեք, չեղավ, ճիշտ են ասում. Գալստանյան
Ինչպե՞ս Ալիևին վերադարձնել Նոր Կալեդոնիայից՝ Լեռնային Ղարաբաղ
Բագրատ Գալստանյանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը
Մեղադրանք է առաջադրվել 7 մարդու, այդ թվում՝ «Հանրային ձայն» կուսակցության նախագահի կնոջն ու որդուն
Սրբազանը սեր բառը օգտագործելուց հետո ինչ-որ մեկին տականք կամ մարդասպան է անվանում՝չեզոքացնում է սերը
«ԵՄ-ն ՀՀ, ԱՄՆ-ի, Մոլդովայի իշխանություններին պետք է կոչ անի ապահովել բողոքի ցույցի իրավունքը»․ Զախարովա
Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա մայիսի 17-ի համեմատ բարձրացել է 3 սանտիմետրով
ՀՀ և Գերմանիայի արտաքին գործերի նախարարներն անդրադարձել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին
Ձորագյուղում 2023 թվականին սուբվենցիոն 2 ծրագիր է իրականացվել
Վրաստանում ռուս-թուրքական սիներգիա՞
102-րդ ռազմաբազան մնացուկ է, որն այլևս անելիք չունի. պետք է վերադառնան տուն
Ճգնաժամ է ՌԴ ամբողջ հայ համայնքում. դրան հասցրել են գործարարները
Գերմանիայի Բունդեսթագից Հայաստան պատվիրակություն կայցելի
ԵՄ-ն ողջունում է առաջընթացը Հայաստան-Ադրբեջան սահմանների սահմանազատման գործընթացում
ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ
21:20
Հունգարիայում ԵՄ-ին առաջարկել են Վրաստանից օրինակ վերցնել օտարերկրյա գործակալների մասին օրենքի հարցում
21:10
Սլովակիայի վարչապետը ևս մեկ վիրահատության է ենթարկվել
Ֆրանսիայի կարեւոր առաջադրանքն ու որոշումը Կովկասում
Պաշտպանության նախարարը հետևել է ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների գործնական փուլի ընթացքին
Փրկարարները Սյունիքի մարզի Վերին Խոտանան գյուղում ճանապարհը փակած բեռնատար են քարշակել

Պուտինից Արցախի ակնկալիքն ու Բաքվի «չինական» հարցը

Արցախի նախագահի խնդրանքով Հայաստանի վարչապետը հուլիսի 5-ին հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Պուտինի հետ: Ինչպես հայտնի է, դրանից առաջ տարածվել է տեղեկություն, որ ԱՀ նախագահ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի միջոցով նամակ էր փոխանցել Պուտինին, դրանում խնդրելով իրազեկել արցախցիներին Արցախում ՌԴ պլանների մասին: Արցախի արտգործնախարարը հուլիսի 6-ին հայտարարել է, որ Ստեփանակերտն ակնկալիք ունի Պուտինից: Իհարկե պարզ է, թե որն է ակնկալիքը՝ ձեռնարկել գործուն քայլեր, որպեսզի Ադրբեջանը դադարեցնի Արցախի պաշարումը, մարդասիրական տեռորի քաղաքականությունը, միաժամանակ զերծ մնալով նաև ռազմական սադրանքներից:

Ի վիճակի՞ է Ռուսաստանը բավարարել այդ ակնկալիքները: Եվ, եթե ի վիճակի է, միթե՞ սպասում էր, որ Արցախի իշխանությունը դիմի նամակով, Հայաստանի վարչապետը ունենա հեռախոսազրույց՝ ԱՀ նախագահի խնդրանքով: Եթե Մոսկվան ի վիճակի լինի ապահովել նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների լիարժեք իրականացումը, ապա ինչու՞ պետք է իրավիճակը հասներ այսօրվան՝ Արցախի լիակատար պաշարման: Հետևաբար, որքանո՞վ է արդարացված ու ռացիոնալ Ռուսաստանի նախագահից որևէ սպասում: Թե՞ Արցախի իշխանությունը համարում է, որ խնդիրը ոչ թե Ռուսաստանի կարողությունը, այլ այսպես ասած կառավարման ուղղահայացն է, և, եթե ամեն ինչ հանգամանալից ներկայացվի Պուտինին, ապա «բարի ցարը» կլուծի կառավարման խնդիրները և իրավիճակը կսկսի փոխվել: Բայց, միթե՞ Պուտինը մեկուսացված է այնքան, որ իրազեկված  չէ Արցախում առկա վիճակի մասին: Չէ՞ որ այս ամիսների ընթացքում նա մի քանի անգամ հանդիպել է Հայաստանի վարչապետին: Հազիվ թե Նիկոլ Փաշինյանը նրան չի հայտնել Արցախում և դրա շուրջ իրադրության մասին: Այս բոլոր հարցադրումները իրականում թվում են ավելորդ, սակայն, եթե դրանք ավելորդ են, ապա առավել առարկայական են դառնում այլ հարցեր: Մասնավորապես, ի՞նչ ժամկետում է Արցախը ակնկալում Պուտինի գործողություններ, քայլեր, արդյունք: Եթե դրանք չեն տեղավորվում ողջախոհ ժամկետում, ո՞րն է լինելու Արցախի քայլը: Որովհետև, եթե չի փոխվում ոչինչ, և չի հետևում Արցախի որևէ քայլ, ապա կնշանակի, որ կրակվում է այսպես ասած «դատարկ փամփուշտ», ինչը կարող է ավելի լկտիացնել Ադրբեջանին:

Մյուս կողմից, իսկ ի՞նչ կարող է անել Արցախը,  եթե չի ստանում բավարար պատասխան Մոսկվայից: Մտածել, թե որևէ այլ մայրաքաղաքում կա Արցախի այսօրվա հարցերի պատասխանները բավարարելու պատրաստակամություն և մոտիվացիա, քաղաքական միամտություն է, ինչի մասին վկայում են այլ մայրաքաղաքներից հնչող հայտարարությունները: Բացառություն է գուցե Փարիզը, որը սակայն չունի իր «բացառության» քաղաքական շոշափելի կապիտալիզացիայի բավարար ներուժ: Այդ դեպքում ստացվում է, որ Արցախին կմնա պարզապես գնալ ճեղքման՝ եթե չի ստացվում Ռուսաստանից եղած ակնկալիքը: Ընդ որում, հարկ է նկատել իհարկե, որ Հաագայի արդարադատության միջազգային դատարանն իր վճռով, փաստացի տվել է ճեղքման լեգիտիմ իրավունք: Այդ իրավունքը տվել են նաև բազմաթիվ միջազգային հորդորներն ու դատապարտումները, ու դրանց հանդեպ Բաքվի արհամարհանքը:

Ամբողջ հարցն այն է, կա՞ ճեղքման ռեսուրս, թե՞ ոչ: Չէ՞ որ Արցախի պաշտպանական բանակն առավել ևս այսօր ի վիճակի չէ ռազմական բախում ունենալ ադրբեջանա-թուրքական դաշինքի դեմ: Հետևաբար, «ճեղքման» գործողությունը թվում է բավականին հուսահատ և արկածախնդիր, անհաշվենկատ: Այդ դեպքում սակայն անհաշվենկատ է ստացվում ընդհանրապես «նամակագրային» այդ պատմությունը, եթե պարզ չէ հաջորդ շոշափելի, տեսանելի քայլը: Ավելի շուտ, պատմության հանրայնացումը, որովհետև ինքնին հաղորդակցությունը Մոսկվայի հետ, այդ թվում Պուտինին ուղղված նամակով, միանգամայն նորմալ է առկա իրավիճակում: Բայց, հանրայնացնելով դրա առկայությունը, արդեն ձևավորվում է բոլորովին այլ «պատասխանատվության» դաշտ: Այստեղ է, որ առկա է նաև մյուս հարցը՝ իսկ կարո՞ղ էր Արցախի ղեկավարությունը հանրայնացնել Հարությունյանի նամակը Պուտինին, առանց ռուսական կողմի հետ համաձայնեցման: Չէ՞ որ հանրայնացումը պատասխանատվությունը սրում է նաև Ռուսաստանի համար, հետևաբար, գնալ դրանց առանց փոխհամաձայնության, թերևս դարձյալ կարող էր դիտվել անհաշվենկատ և որոշակի, թեկուզ հարաբերականորեն արկածախնդիր քայլ: Կամ, հակառակ դեպքում կնշանակի, որ Ստեփանակերտն ու Մոսկվան ձևավորում են որոշակի «մուգ ձիուկ», Բաքվի համար առնվազն առաջացնելով «չինական» հարց՝ «փնտրե՞լ, թե՞ չփնտրել սև կատու մութ սենյակում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում