Saturday, 27 06 2026
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք

Արցախն ամենաշատն է շահագրգռված Ադրբեջանի հետ իրական երկխոսությամբ․ Սերգեյ Ղազարյան

Արցախը տարբեր երկրների ներկայացուցիչներից և միջազգային կառույցների կողմից Ադրբեջանի ներկայացուցիչների հետ հանդիպումների առաջարկներ է ստանում․ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանը շեշտում է՝ Արցախն ամենաշատն է շահագրգռված Ադրբեջանի հետ երկխոսությամբ, սակայն դա պետք է որոշ չափանիշների համապատասխանի։ Նրա խոսքով՝ ճնշումների տակ բանակցությունը չի կարելի համարել բանակցություն կամ երկխոսություն։ Ղազարյանի խոսքով՝ քանի դեռ փակ է Լաչինի միջանցքը, չի կարող երկխոսություն լինել։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Արցախի արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն ասաց Ստեփանակերտ-Երևան հեռուստակամրջի ընթացքում:

«Մենք այս ընթացքում նման հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ տարբեր առաջարկներ ենք ստացել թե տարբեր երկրների ներկայացուցիչներից, թե միջազգային կազմակերպությունների կողմից: Ուղղակի կան որոշ կարևոր էլեմենտներ, որոնք մենք պետք է հաշվի առնենք: Փետրվարի 24-ին և մարտի 1-ին նմանատիպ հանդիպումներ տեղի են ունեցել ռուսական խաղաղապահների միջնորդությամբ՝ նրանց տեղակայման վայրում: Այս հանդիպումների ժամանակ քննարկվում էին տեխնիկական բնույթի հարցեր, սակայն ադրբեջանական կողմը ամբողջությամբ խեղաթյուրեց այդ հանդիպումների իմաստը՝ ներկայացնելով դա իբրև վերաինտեգրման շուրջ բանակցությունների մեկնարկ»,-նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ դրան հաջորդել է մարտի 5-ին Ադրբեջանի ձեռնարկած դիվերսիոն գործողությունը, որի հետևանքով երեք արցախցի ոստիկան է սպանվել, մեկը՝ վիրավորվել:

«Մեր խորին համոզմամբ՝ ճնշումների տակ բանակցությունները չի կարելի անվանել երկխոսություն կամ բանակցություն: Քանի ճանապարհը փակ է, երկխոսություն նման պայմաններում չի լինելու: Մյուս կողմն էլ պետք է ցույց տա, որ ինքը պատրաստ է երկխոսության, բայց, եթե ճանապարհ են փակում, մենք ինչպես կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմը պատրաստ է այդ երկխոսությանը: Պարբերաբար քննարկումներ են գնում նոր երկխոսության համար: Արցախյան կողմը բազմիցս ռուս խաղաղապահների միջոցով փոխանցել է ադրբեջանական կողմին հանդիպումների առաջարկներ, որոնք, ցավոք, մերժվել են հենց նրանց կողմից»,-ընդգծեց արտգործնախարարը:

Նրա դիտաարկմամբ՝ որպեսզի չլինի բանակցությունների իմիտացիա, անհրաժեշտ է, որ ադրբեջանական կողմից Արցախին սնուցող ճանապարհն ամբողջությամբ ապաշրջափակվի, հնարավոր լինի առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրումը վերականգնել, որպեսզի տեսանելի լինի փոփոխությունն Ադրբեջանի մոտեցումներում։ Հակառակ կողմը պետք է ցույց տա, որ իսկապես պատրաստ է երկխոսության։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում