Առանձնատունը, որտեղ 18 տարի շարունակ ապրել է ամերիկյան մուլտարտադրության հիմնադիրներից մեկը` Ուոլթ Դիսնեյը, վաճառվել է 3.7 միլիոն դոլարով: Այս մասին գրում է The Los Angeles Times-ը: Գնորդի անունն անհայտ է:
Առանձնատան վաճառքով զբաղվող անշարժ գույքի մասնագետները նշել են, որ տան նկատմամբ հետաքրքրությունը շատ մեծ էր, հաճախորդների աշխարհագրությունը` նույնպես: Սկզբնական գինը 3.65 միլիոն էր:
Առանձնատունը գտնվում է Լոս Ֆելիզում և կառուցված է նորմանդական ոճով՝ 1932թ.: Երկհարկանի շենքի ընդհանուր մակերեսը կազմում է 560 քառ. մետր: Շենքում կա 4 ննջասենյակ, 5 լոգարան, բիլյարդի սրահ, կինոսրահ և այլն: Հայտնի է, որ այս տանը Դիսնեյը հյուրերին ցուցադրել է իր դասական մուլտֆիլմերը:










































