Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

Հեռախոսային «շղթա» Փաշինյան-Էրդողան օղակով

Հունիսի 30-ին Թուրքիայի նախագահ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Իբրահիմ Ռայիսիի հետ: Անշուշտ, Թուրքիայի և Իրանի նախագահների շփումը առաջին անգամը չէ, սակայն հունիսի 30-ի հեռախոսազրույցը մասնավորապես մեր դիտանկյունից ուշադրության է արժանի թերևս այն հեռախոսազրույցների «շղթայում», որ ծավալվել են հունիսի 26-ից: Իսկ այդ օրը հեռախոսազրույցներ էին տեղի ունեցել Պուտին-Ռայիաի և Ռայիսի-Փաշինյան ձևաչափով: Երկու օր անց էլ եղավ Հայաստանի վարչապետի հեռախոսազրույցը Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, ինչից երկու օր անց էլ Էրդողանը խոսում է Ռայիսիի հետ: Իհարկե այս հեռախոսազրույցները անմիջականորեն միմյանց հետ պատճառահետեւանքային կապով «շղթայելը» կլինի թերևս սխալ, քանի որ օրակարգերը խիստ բազմազան են և տարբեր տրամաչափերով, սակայն անկասկած է, որ դրանց ժամանակագրական հաջորդականությունն այդուամենայնից ձևավորում է ընդհանուր որոշակի հետագծային շերտ:

Եվ այստեղ թերևս բուն խնդիրը վերաբերում է Կովկասի կայունությանը, որի մասին հատուկ ընդգծված էր «շղթայի» առաջին հեռախոսազրույցում՝ Պուտին-Ռայիսի: Իսկ Թուրքիան այդ իմաստով ունի առանցքային նշանակություն, քանի որ Կովկասի կայունության սպառնալիքը կամ այսպես ասած «պատրույգը» Ադրբեջանն է, իսկ Ադրբեջանի «օղակը» Թուրքիայի ձեռքին է և Անկարան է ըստ էության վճռորոշը՝ քաշե՞լ այդ օղակն ու «նետել» Բաքվին ռեգիոնի վրա, թե՞ ոչ: Այդ իմաստով, Ռուսաստանի և Իրանի համար բուն խնդիրը հայ-ադրբեջանական հակամարտության, արցախյան հարցում արեւմտյան աշխուժությունը և նախաձեռնողականությունը չէ, այլ այն, թե ինչպես է խաղում Թուրքիան, խաղում է իրե՞նց հետ, թե՞ ավելի շուտ հենց այդ արեւմտյան նախաձեռնողականության կամ աշխուժության: Հատկանշական է, որ Վաշինգտոնում հայ-ադրբեջանական բանակցության հերթական ռաունդից առաջ ԱՄՆ պետքարտուղարը հանդիպում ունեցավ Թուրքիայի նոր արտգործնախարար, հետախուզության նախկին պետ Հաքան Ֆիդանի հետ:

Այլ կերպ ասած, Անկարայի ուղղությամբ աշխատում են թե Վաշինգտոնը, թե Մոսկվան ու Թեհրանը: Այդ ֆոնին, Անկարայի հետ հաղորդակցության երևանյան նախաձեռնությունը թերևս ստանում է անհրաժեշտություն, որովհետեւ շատ բարդ է իհարկե «գուշակել», թե ինչ է անում Թուրքիան աջ եւ ձախ ձեռքերով, ու ինչ է կատարվում Էրդողանի ու նրա վերադասավորած թիմի գլխում: Նա իհարկե բավականին հմուտ է որևէ մեկի դեմ չգնալու կամ չաշխատելու համար, բայց նաև բավականին փորձառու է նույն ապրանքը երկուսի վրա վաճառելու հարցում, ու այդտեղ Հայաստանի համար առաջացող ռիսկերը կանխելու համար նվվազագույն անհրաժեշտություն է Էրդողանի հետ ուղիղ շփման հնարավորությունը, առանց չափազանցված սպասումների և առավել ևս պատրանքների, պատրաստ լինելով հենց այդ շփումից բխող ռիսկերի: Բայց առկա իրավիճակում այդ շփումը անհրաժեշտություն է, առնվազն հասկանալու համար նաև, թե ինչ աշխատանք է պետք կատարել նաև ԱՄՆ, Ռուսաստանի և Իրանի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում