Ուկրաինան ցանկանում է մարտի դաշտում արդյունք ցույց տալ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ,- ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իսպանական հրատարակությանը տված հարցազրույցում։
«Գագաթնաժողովից առաջ մենք պետք է ցույց տանք արդյունքը, բայց յուրաքանչյուր մետրը կյանք արժե», – ասել է Զելենսկին։
Նրա խոսքով՝ ուկրաինական բանակի առաջխաղացմանը խոչընդոտել են հորդառատ անձրեւները եւ սկզբնական փուլում հրետանու բացակայությունը։
«Մի քանի բան էինք հաշվում, բայց հրետանին ուշացավ։ Մենք կանգ չառանք, քանի որ չկարողացանք առաջ գնալ։ Առաջ գնալը նշանակում էր ավելի շատ մարդկանց կորցնել: Մենք շատ զգույշ ենք այս հարցում։ Արագ գործողությունները վտանգավոր են»,- ասել է Զելենսկին։
Խոսելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մասին՝ Զելենսկին նշել է, որ Պուտինին ավելի շատ վտանգ է սպառնում, քան իրեն։
«Ինձ ուզում են սպանել միայն Ռուսաստանում, իսկ նրան՝ աշխարհում»,- ասել է Զելենսկին։









































