Եվս մի օտարերկրյա ներդրում մեր քաղաքում: Փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն է իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում այդ մասին:
«Երևանում կսկսի գործել բրիտանական JCB-ի խոշոր դիլերային կենտրոն։
1000 քմ տարածք ընդգրկող կենտրոնը ներառում է ցուցասրահ, սպասարկման կենտրոն, պահեստային և գրասենյակային տարածքներ։
Կենտրոնի կառուցումը զարգացման նոր փուլ է ապրանքանիշի հայաստանյան շրջանառության համար, որ ներկրվում է Premium Machinery Armenia-ի կողմից»,-գրել է Ավինյանը:










































