Կզըլորդա քաղաքի դատարանը առանձնապես խոշոր չափերի յուրացումների գործով ութ տարվա ազատազրկման է դատապարտել Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի եղբորորդու նախկին կնոջը՝ Գյուլմիրա Սաթիբալդիին։ Այս մասին հայտնում է Tengrinews գործակալությունը։
Մայիսի սկզբին Ղազախստանի մայրաքաղաքի դատարանը Նազարբաևի զարմիկ Սաթիբալդիին դատապարտել էր յոթ տարվա ազատազրկման՝ «ինքնիրավչություն» և «առևանգում» հոդվածներով։