Հայաստանում ամերիկյան մոդուլային կայանների առաջարկից հետո ռուսական կողմը նորից ակտիվություն է ցուցաբերում: Հունվարի 20-ին Դուբայի Էքսպո-2020 ցուցահանդեսում «Ռոսատոմի» և Հայկական ԱԷԿ-ի ներկայացուցիչները հուշագիր ստորագրեցին գործող հայկական ԱԷԿ-ի փոխարեն, որը պետք է շահագործումից դուրս բերվի մոտավորապես 2036 թվականից հետո, ռուսական դիզայնի նոր ատոմային էներգաբլոկների կառուցման հարցում համագործակցության մասին։ Ռուսական կողմի առաջարկը 1200 մեգավատ հզորությունն է: Հայաստանի համար սակայն մոդուլայինն ավելի նախընտրելի տարբերակ է 500-600 մեգավատ հզորության, ինչն առաջարկում է ամերիկայն կողմը: Ի դեպ ինչ վերաբերում է ռուսական առաջարկին: Ռոսատոմը գտնվում է պատժամիջոցների տակ, ի եպ բավական կոշտ: կառույցի հետ համագործակցությունը կարող է հանգեցնել պատժամիջոցների կիրառման նաև համագործակցող կողմի համար: Հիմա թերևս պահն է իշխանությունների համար կողմնորոշվելու: Առավել ևս հաշվի առնելով հանգամանքը, որ Ռուսաստանը ստացվում է ամեն կերպ խոչընդոտում է նաև Հայաստանի էներգետիկ անվտանգությանն ու անկախությանը: Ապացույցը ցանկությունների հուշագրերի առատությունն ու անգործությունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է էներգետիկ անվտանգության փորձագետ Արթուր Ավետիսյանի հետ:








































