Սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից բոլորը քաղաքական երկյուղածություն դրսևորեցին Արցախի հարցում: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Քաղաքական գիտությունների թեկնածու Գուրգեն Սիմոնյանը` ընդգծելով, որ Տեր-Պետրոսյանի կատաստրոֆիկ սխալն այն է, որ 94-ին չի պնդել խաղաղության պայմանագրի մասին:
Սիմոնյանի խոսքով` Հայաստանը չկարողացավ կապիտալիզացնել հաղթանակը, ինչը հիմա Ադրբեջանն է փորձում , թեև իր բազիսն է թույլ. «Իրավիճակը սրվեց Քոչարյանի թեթև ձեռքով, երբ Հայաստանը անուղղակի կողմից դարձավ կողմ: Սերժ Սարգսյանը համարձակություն չունեցավ շտկել իրավիճակը, տուրք տվեց Մոսկվայի ճնշմանը»:











































