Քուրդիստանի աշխատավորական կուսակցության առաջնորդներից Մուրադ Կարայիլանը Թուրքիայի իշխանություններին սպառնացել է դադարեցնել զինադադարը: Բրիտանական «Independent» թերթին տված հարցազրույցում նա ասել, որ թուրքական իշխանությունների` խաղաղության հաստատման ուղիներ գտնելու ժամանակն արդեն սպառվել է :
«Մենք կսպասենք եւս 15 օր», -թերթին ասել է Կարայիլանը Հյուսիսային Իրաքի իր թաքստոցից: «Եթե դրական տեղաշարժեր եղան, կերկարացնենք զինադադարը: Եթե կոնկրետ քայլեր չլինեն, մենք համապատասխան միջոցներ ձեռք կառնենք` ինքներս մեզ պաշտպանելու համար»: