Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ֆրանսիական Total նավթային ընկերությունը խոշոր գազային հանքավայր է հայտնաբերել Կասպից ծովի ադրբեջանական հատվածում։ Ընկերության հետախուզման գծով գործադիր փոխնախագահ Մարկ Բլայզոտը հայտարարել է, որ այդ հանքավայրը կարող է ունենալ շատ մեծ պաշարներ։
Ներկայումս հորատման խորությունը կազմում է 6550 մետր։ Հորատումը շարունակվում է առավել խոր (նախագծային խորությունը կազմում է 7000 մետր) շերտերի հետախուզման համար։ Հորատումից հետո հանքավայրի պաշարների ճշգրտման համար անցկացվելու են թեստեր։ Հորատման աշխատանքները մեկնարկել են այս տարվա հունվարի 14-ին։ Հանքավայրը գտնվում է Բաքվից մոտ 100 կիլոմետր հեռավորության վրա։
Հիշեցնենք, որ ներկայումս Ադրբեջանի գազային պաշարները գնահատվում են 5-6 տրիլիոն խորանարդ մետր:










































