Հունգարիան Ֆրանսիայից հակաօդային պաշտպանության համակարգերի համար հակաօդային հրթիռներ կգնի. Հունգարիայի պաշտպանության նախարար Կրիշտոֆ Սալայ-Բոբրովնիչկին երեքշաբթի հայտարարել է, որ համաձայնագիրը ստորագրվել է Փարիզ կատարած իր այցի ընթացքում։
Բելգիան, Կիպրոսը և Էստոնիան նույնպես դարձել են Ֆրանսիայի հետ համաձայնագրի կողմեր։ Համաձայնությունը ձեռք է բերվել հակաօդային պաշտպանության եվրոպական համաժողովի ժամանակ, որին մասնակցել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ընդգծել է ռազմարդյունաբերության զարգացման կարևորությունը։