Thursday, 02 07 2026
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»

Պետք է լինի ինստիտուտ, որը կծառայի որպես որոշակի ֆիլտր

Յուրաքանչյուր սերնդի ներկայացուցիչների թվում կան պրոֆեսիոնալներ և դիլետանտներ։ Այս մասին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի հանձնաժողովում «Մարդու իրավունքների պաշտպանությունը Երևանի քաղաքապետարանի գործունեության համատեքստում» թեմայով քննարկմանն ասել է Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

«Պրոֆեսիոնալիզմն ըստ սերունդների բաժանեցիք, սակայն յուրաքանչյուր սերնդի ներկայացուցիչների թվում կան պրոֆեսիոնալներ և դիլետանտներ։ Մի քննադատությունն այն է, որ նոր երիտասարդներն եկել են բանից անտեղյակ, հակառակ քննադատությունն էլ այն է, որ հին կադրեր են, տարիներով նստած են և ոչ մի փոփոխություն չեն ընկալում։ Ճշմարտություն երկուսում էլ կա, սա ոչ թե սերունդների, այլ անձանց մակարդակով է»,- նշել է նա։

Անդրադառնալով ընդհանուր բնույթի խնդիներին՝ փոխքաղաքապետն առանձնացրել է «ձգձգումների» թեման։

«Իրականում այն, որ քաղաքապետարանում՝ կոնկրետ ճարտարապետական ոլորտում, ինքնակամ շինությունների օրինականացման, շինթույլտվությունների ստացման մասով կան ժամկետների ձգձգումներ, դա այս ֆորմատով տեղեկացնելու կարիք չկա։ Մենք դրա մասին շատ լավ գիտենք, և այդ մասին յուրաքանչյուր երկուշաբթի հրապարակվում է գործավարական նիստերի ընթացքում։ Այսինքն՝ քաղաքապետարանն այդ խնդրի մասին տեղեկացված է։ Ավելին՝ կոնկրետ ճարտարապետական բլոկի մասով ամենշաբաթյա զեկույցներ են ներկայացվում»,- նշել է Սուրեն Գրիգորյանը։

Նա նաև խոսել է գործընկներների՝ կադաստրի մոդելով որոշակի մասնագետների լիցենզավորման առաջարկի մասին։

«Իրականում՝ դա շատ առողջ միտք է, որովհետև այսօր մի ամբողջ բազմաբնակարան շենք կառուցելու դիմում է գալիս քաղաքապետարան, որը, օրինակ, կարող է 30 տոկոսով կազմված լինել, քաղաքապետարանը պետք է դրա վրա աշխատի, որպեսզի թերությունները նշի, ինչը, կարող է, իդեալական չլինել։ Կարծում եմ, որ պետք է լինի ինստիտուտ, որը կծառայի որպես որոշակի ֆիլտր, և արդեն գրագետ պատրաստված նախագիծ կգա քաղաքապետարան»,- նշել է փոխքաղաքապետ։

Սուրեն Գրիգորյանը ներկայացրել է ՀԷՑ-ի օրինակը, երբ մի կողմի գործընթացները կարող են կախված լինել մյուսից՝ դա համարելով օրինաչափ։

«Օրինակ, ՀԷՑ-ն ունի պրոցեսներ, որոնք կախված ենք մեզանից, բայց կա նաև հակառակը, երբ մեզ են դիմում, մենք ենք որոշակի հարցում անում ՀԷՑ-ին։ Դրանք միմյանց հետ փոխկապակցված գործընթացներ են։ Բայց երբ քաղաքացին հարցնում է, թե ի՞նչ եղավ իմ դիմումը, արդար պատասխանն այն է, որ դիմել ենք ՀԷՑ-ին, սպասում ենք պատասխանի»,- նշել է Գրիգորյանը

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում