ԵԽԽՎ-ն քվեարկությամբ ընդունեց «Լաչինի միջանցքով ազատ անվտանգ մուտքի ապահովումը» բանաձևը և խորհրդատվությունները։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Ազատ Հայաստան» նախաձենության ղեկավար Էդգար Առաքելյանի և միջազգայնագետ Դավիթ Կարապետյանի հետ:
Առաքելյանի խոսքով՝ ԵԽԽՎ բանաձևը իր քաղաքական նշանակությամբ բավականին կարևոր է․ «Առաջին անգամ միջազգային կառույցի փաստաթղթում կոչ է արվում անվտանգային և իրավունքների սկզբունքները ապահովել: Միջազգային փաստաթղթային մակարդակով տեսնում ենք ԼՂ սուբյեկտության բարձրացում»:
Կարապետյանն էլ ԵԽԽՎ բանաձևը համարեց դիվանագիտական հաղթանակ, բայց Հաագայի որոշման հետ համադրելիս կարծում է, որ հույսերը մեծ չեն․ «ԵԽԽՎ բանաձևից հետո որոշակի իրավիճակ կփոխվի, կլինեն նաև խանդի դրսևորումներ»:










































