Քաղաքացին դիմել է Պաշտպանի աջակցությանը որդիների զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցելու, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ համապատասխան գրառումներ կատարելու հարցում՝ հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Ըստ դիմումատուի՝ իր երկվորյակ որդիները՝ որպես ժամկետային զինծառայողներ, մասնակցել են Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմին, սակայն նրանց զինվորական գրքույկներում մարտական գործողություններին մասնակցության, ինչպես նաև մարտական հերթապահություն իրականացնելու վերաբերյալ գրառումներ չկան։
Բարձրացված հարցի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանը գրություն է հասցեագրել Պաշտպանության նախարարին։ Արդյունքում, զինվորական գրքույկներում կատարվել են համապատասպան գրառումները։








































