Saturday, 27 06 2026
12:50
Մարոկկոյում բացվել է երկրի ամենաբարձր երկնաքերը
Մհեր Գրիգորյանը և ԻԻՀ նախագահի տեղակալը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ օրակարգին առնչվող հարցեր
12:30
Տիեզերքի ընդարձակումը շարունակում է արագանա՞լ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան
12:10
Մասկը մեղադրվում է 4.5 մլն երեխաների հնարավոր մահվան մեջ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Նիկոլ Փաշինյան
11:50
Բրազիլիայում բնակիչները «այլմոլորակայինների հարձակման» մասին ահազանգ են ստացել
11:40
ՍԴ-ն քննում է ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու գործը
11:30
ԱԱ-2026-ի պաշտոնական գնդակը NASA-ն ուղարկել է տիեզերք
Վթարային ջրանջատում Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում
11:10
Աշխարհի ամենատարեց ցամաքային կենդանին նոր ճանաչում է ստացել
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
10:50
Կաբո Վերդեի հավաքականը դուրս է գալիս փլեյ-օֆֆ՝ առանց գեթ մեկ հաղթանակ տանելու
Վթարային ջրանջատում Արաբկիր վարչական շրջանում
Ռուսական բեռնարգելքը չի՞ ազդել ընտրությունների արդյունքի վրա. միջամտությունները ակնհայտ են
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ Նիկոլ Փաշինյան
Եթե 30-40% արտահանման այլ ուղիներ ունենայինք, ՌԴ-ն շուկան երբեք չէր փակի. սա պետք է մեզ դաս լինի
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում

Խուճապի մատնվել պետք չէ. իհարկե, այս կամ այն ապրանքատեսակի մասով ունենալու ենք պակասի զգացում, արդեն ունենք շաքարավազի ու ձեթի խնդիր. Գուրգեն Ներսիսյան

Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը հունիսի 20-ին հրավիրել է խորհրդակցություն առկա պայմաններում պարենային անվտանգության և տնտեսության աշխատանքի ապահովման շուրջ:

Գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանը ներկայացրել է պարենի ներքին արտադրության հետ կապված վիճակը, մսամթերքի արտադրության հնարավորությունները, աշնանացան մշակաբույսերի հունձի նախապատրաստական աշխատանքները և գարնանացանի ու ջերմոցային տնտեսությունների արտադրական ծավալներն ու առնչվող խնդիրները: Որոշ այլ պաշտոնատար անձինք նույնպես հանդես են եկել զեկուցումներով:

Պետական նախարարը, անդրադառնալով վեցամսյա շրջափակման մեջ գտնվող Արցախի սահմանափակ հումանիտար բեռնափոխադրումների՝ հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից ամբողջությամբ արգելափակելու հանգամանքին, մասնավորապես, նշել է.

«Թեև մենք շրջափակման մեջ ենք գտնվում 2022թ. դեկտեմբերի 12-ից, այդուհանդերձ, այդ ընթացքում, ունենալով շատ քիչ հնարավորություններ, մենք կարողացել ենք որոշակիորեն բարելավել մեր պարենային անվտանգության մակարդակը: Այդ պատճառով մենք հիմա ունենք դիմադրողականության ավելի մեծ աստիճան: Խուճապի մատնվել պետք չէ. իհարկե, այս կամ այն ապրանքատեսակի մասով ունենալու ենք պակասի զգացում, արդեն ունենք շաքարավազի ու ձեթի խնդիր: Ունենք կրիտիկական պահերի համար նախատեսված հնարավորություններ, սակայն դրանց օգտագործմանը հիմա մենք չենք դիմի: Ալյուրի և առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մասով ունենք կայուն վիճակ»:

Գուրգեն Ներսիսյանը, կարևորելով հանրության հետ պատշաճ հաղորդակցությունը, շեշտադրել է, որ պարենային անվտանգությունը հասարակությանը մտահոգող գլխավոր թեմաներից է, սակայն, մյուս կողմից, դրա վերաբերյալ հնարավոր չէ խոսել լրիվ բաց կերպով, քանզի այն առնչվում է անվտանգային նշանակության հարցերի:
Պետնախարարն ընդգծել է, որ առկա խիստ սահմանափակ վառելիքի պաշարները պետք է օգտագործել խիստ անհրաժեշտության դեպքում և խնայողաբար: «Այդ նպատակով պետական համակարգի կողմից վառելիքի օգտագործումը հասցրել ենք գրեթե զրոյականի, փորձելու ենք կազմակերպել հասարակական տրանսպորտի աշխատանքը և գյուղատնտեսական աշխատանքները: Ֆիզիկական անձանց վառելիք տրամադրվում է հիմնականում առողջական խնդիրների հետ կապված հարցերով և յուրաքանչյուր անհատական դեպք ենթարկելով առանձին ուսումնասիրության»,- նշել է Գ. Ներսիսյանը:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակի խնդիրները և դրանց լուծման ձևերը: Պետական նախարարը մի շարք հանձնարարականներ է տվել՝ արագ մշակելու ու իրականացնելու այնպիսի ծրագրեր, որոնք թույլ կտան ամբողջացնել ներքին բոլոր ռեսուրսները, հավաքագրել ներքին արտադրանքը և կազմակերպել դրա հավասարաչափ բաժանումն ու իրացումը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում