Արտարժույթի տատանումից տուժել են շատ ոլորտներ, բայց արտոնություն տրվում է միայն ՏՏ ոլորտին, միանվագ աջակցության հարցում կառավարության գործելաոճը թափանցիկ չէ: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում GTAI ընկության տարածաշրջանային գործընկեր Հայկ Մարտիրոսյանը:
Մարտիրոսյանի խոսքով՝ ՏՏ ոլորտում աշխատավարձը բարձր է, չեմ կարծում սնանկացման եզրին կանգնող միջավայր է:
Ինչ վերաբերում է կառուցապատման հետ կապված նախագծում փոփոխությանը, ապա Մարտիրոսյանը նկատեց․ «Այս նախագիծը միտված է երաշխիքներ ստեղծել, որ կառուցապատողի ջանքերը կկրկնապատկվեն: Երևանում կառուցապտման հետ կապված պետական լուրջ վերահսկողության խնդիր կա: Կառուցապատողները շատ դեպքերում խախտում են իրավունքները, շեղումներ կան»:











































