Ադրբեջանը փորձում է զենքի ուժով ինչ-որ բանի հասնել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ազգագրագետ, «Օրբելի» վերլուծական կենտրոնի փորձագետ Արտակ Խաչատրյանը:
Խաչատրյանը կարծում է, որ այն ակնկալիքները, որ Բաքուն ունի բանակցություններում չի բավարարում․ «Բաքուն հասկանում է, որ ԼՂ հարցը միևնույն է բանակցություններում մնալու է: Բաքուն տրամադրված չէ երկխոսության գնալ Ստեփանակերտի հետ: Բաքուն իր բոլոր քայլերը հաշվարկելուց և անելուց հենվում է Թուրքիայի վրա»:










































