Friday, 26 06 2026
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ
13:50
ՌԴ ՊՆ-ն գիշերը խոցել է ուկրաինական 660 ԱԹՍ
13:40
Yandex Armenia Startup Accelerator-ը մեկնարկել է հայտերի ընդունումը
13:30
Լատվիան լրացուցիչ ՀՕՊ միջոցներ կտեղակայի Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանին
ՍԴ երկու դատավորի մասնակցության անհնարինության հարցը քննարկման առարկա չդարձվեց
13:10
Սաուդյան Saudi Aramco ընկերությունը վերսկսել է նավթի բեռնափոխադրումը
Ալեն Սիմոնյանը դատարանում հաղթել է Ռոբերտ Քոչարյանին
12:50
Վենսն ու Ռուբիոն արտաքին քաղաքականության հարցերում տարբեր հայացքներ ունեն․ Reuters
12:40
Կոնվերս Բանկը և ԱԶԲ-ն ընդլայնում են ՄՓՄՁ-ների և կայուն ֆինանսավորման հասանելիությունը Հայաստանում
12:30
Գրոսսին հայտարարել է Իրանի իշխանությունների հետ նախնական քննարկումների մասին
12:20
Լանջառ գյուղում կառուցվել է 5 մՎտ հզորությամբ արևային կայան
12:10
Հայկական կողմը չի վճարում իր 10 տոկոսը․ ՀԱՊԿ-ում ՌԴ ներկայացուցիչ
Ուկրաինայի վերականգնման Խորհրդաժողովի «հարթակում» Արմեն Գրիգորյան-Ջեյհուն Բայրամով հանդիպում նախատեսվա՞ծ է
Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել նավթամթերքի հերթական խմբաքանակը
ՍԴ-ում մեկնարկել է ԱԺ ընտրությունների հետ կապված գործի քննությունը
Իսրայելը պատրաստվում է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին
Մոսկվան ամբողջությամբ արգելում է Հայաստանից ձկնամթերքի ներկրումը
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Բելառուսում ռուսական միջուկային զենքի տեղակայումը ժամանակի առումով սահմանափակված չէ. ՌԴ ԱԳՆ

Բելառուսի տարածքում Ռուսաստանի Դաշնության մարտավարական միջուկային զենքի տեղակայման համաձայնությունը ժամանակային շրջանակներ չի ենթադրում։ Այդ մասին ТАСС-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ԱՊՀ երկրների երկրորդ վարչության տնօրեն Ալեքսեյ Պոլիշչուկը։

«Ինչ վերաբերում է Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի առկայության հնարավոր ժամանակային շրջանակներին, ապա ռուս-բելառուսական համաձայնություններն այս հարցում որևէ սահմանափակում չեն ենթադրում: Ներկայիս աշխարհաքաղաքական իրադրությունում Ռուսաստան մարտավարական միջուկային զենքի հիպոթետիկ վերադարձի հիմնական պայմաններ կարող են դառնալ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հրաժարումը Ռուսաստանի և Բելառուսի անվտանգության և ինքնիշխանության խաթարման ուղեգծից», – ասել է նա:

«Անշուշտ, մեր այդ քայլին պետք է նախորդի ամերիկյան ամբողջ միջուկային զենքի լիովին դուրսբերումը ԱՄՆ-ի տարածք՝ Եվրոպայում համապատասխան ենթակառուցվածքի վերացմամբ», – հավելել է Պոլիշչուկը։

Դիվանագետի խոսքով՝ Բելառուսի տարածքում ռուսական մարտավարական միջուկային զենքի տեղակայման որոշումը «շատ բանով կրում է հարկադրական բնույթ և իրագործվել է՝ ի պատասխան դաշինքի ագրեսիվ քաղաքականության», հաշվի առնելով ՆԱՏՕ-ի երկրների «համատեղ միջուկային առաքելությունների բազմամյա ապակառուցողական գործելակերպը»։

Ընդ որում, Պոլիշչուկն ընդգծել է, որ Ռուսաստանի Դաշնության գործողությունները «չեն հակասում նրա միջազգային-իրավական պարտավորություններին, այդ թվում՝ Միջուկային զենքի չտարածման պայմանագրի առումով, քանի որ միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը Ռուսաստանի խնդիրն է»:

«Ի տարբերություն Եվրոպայի երկրներում ամերիկյան մարտագլխիկների, մեր հատուկ ռազմամթերքը կգտնվի Ռուսաստանի անմիջական մերձակայքում՝ Միութենական պետության տարածքում, որի շրջանակներում ստեղծվել է միասնական պաշտպանական տարածություն», – նշել է դիվանագետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում