Ի պատասխան Ռուսատանի պրոասադական քաղաքականության, երբ ՌԴ-ն խոչընդոտում է ՄԱԿ-ում Սիրիայի իշխանությունների գործողությունները դատապարտող բանաձևի ընդումանը` նշելով, թե մեղավորը միայն Ալ-Ասաադի ռեժիմը չէ, սիրիացի ընդդիմադիրներն այրել են ռուսական դրոշը: Այդ գործողությունը պատկերող տեսանյութը հայտնել է Youtube-ում:
Սիրիայի ընդդիմադիրները Մոսկվային զգուշացնում են, որ ինչպես Լիբիայի դեպքում, այստեղ էլ վտանգ կա, որ Ռուսաստանը կարող է դուրս մնալ գործընթացից, եթե շարունակի պաշտպանել գործող ռեժիմին: Սիրիական ընդդիմության դիրքորոշումն արտահայտել է Մոսկվայում նրա ներկայացուցիչ Մահմուդ Համզան, որը հարցազրույց է տվել Коммерсант-ին:
«Մենք խոստանում ենք պահպանել և հարգել ՌԴ շահերը Սիրիայում: Սակայն Մոսկվայում պետք է հասկանան, որ Ռուսաստանի և Սիրիայի միջև բարեկամությունը առաջին հերթին բարեկամություն է սիրիական ժողովրդի, այլ ոչ թե սիրիական ռեժիմի հետ»,- ասել է Համզան` նշելով, որ վերջին կես տարվա ընթացքում, երբ երկրում հակամարտություն է, Ռուսաստանը հիմնականում պաշտպանել է ռեժիմին, որը համաշխարհային հասարակության և Արաբական երկրների աչքերում վարկաբեկել է իրեն:
Համզան հավելել է, թե «Մոսկվայում մի օր կասեն, որ Ռուսաստանը Սիրիայի ժողովրդի հետ է, սակայն արդեն ուշ կլինի»: Հիշեցնենք, որ այսօր ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը կրկին հայտարարել է, որ դեմ կլինի, եթե ՄԱԿ-ի ԱԽ-ում ներկայացվելիք բանաձևը կոշտ դիրքորոշում որդեգրի միայն Սիրիայի ռեժիմի դեմ:










































