Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին երեկ հանդիպել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Հանդիպման առանցքային թեման՝ Եվրամիությանը Վրաստանի անդամակցության գործընթացն էր:
Կողմերը քննարկել են Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականների կատարման ուղղությամբ ձեռք բերված առաջընթացը։ Ընդգծել են տարեվերջին Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակ շնորհելու կարևորությունը։ 12 հանձնարարականներից մեկը Վրաստանում Ապա-օլիգարխացման մասին օրենքի ընդունումն է։ 82 կողմ, 2 դեմ ձայներով Վրաստանի խորհրդարանը երեկ երկրորդ եւ նախավերջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծը։ Ընդդիմությունը քնարկմանն ու քվեարկությանը չի մասնակցել։ Փոխարենը մի խումբ ընդդիմադիր ակտիվիստներ են հայտնվել նիստերի դահլիճի վերին օթյակում, ռուսական ռուբլիներ շաղ տվել իշխող ուժի պատգամավորների վրա, այդ կերպ բողոքելով երկիրը փաստացի ղեկավարող ռուսամետ օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի դեմ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է վրացագետ Ջոնի Մելիքյանի հետ: