Սեպտեմբերի 7-ին` ժամը 22.12-ին, ահազանգ էր ստացվել, որ Կոտայքի մարզի Հանքավան գյուղի հարակից սարում կորել է ազգությամբ գերմանացի զբոսաշրջիկ Ստեֆան Սլաբեկը:
Հավանական որոնման տարածք էր մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը:
Որոնողական աշխատանքների արդյունքում սեպտեմբերի 8-ին` ժամը 10.05-ին, Հանքավան-Ապարան բնակավայրերի 4-րդ կմ-ում (լեռնային տեղանք), գտնվել է Գերմանիայի քաղաքացի, 1981 թվականին ծնված Ստեֆան Սլաբեկը:








































