Sunday, 28 06 2026
13:45
Մունդիալ-2026. Անգլիան, Խորվաթիան ու Արգենտինան հաղթեցին խմբային փուլի վերջին տուրում
Ներկայացվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական ոլորտի զարգացման ռազմավարական ծրագիրը
13:15
Սպերցյանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայում
ՊԵԿ պատվիրակությունը Բելգիայում մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
12:45
Հնարավոր է այլևս չկարողանանք ցուցաբերել զսպվածություն․ Թրամփ
12:30
Հայ շախմատիստների արդյունքները Վրաստանում անցկացված 2026 թվականի 8-12 տարեկանների շախմատի աշխարհի գավաթում
12:15
ԻՀՊԿ-ն հարվածել է Բահրեյնի և Քուվեյթի ամերիկյան օբյեկտներին
Ավտովթար՝ Գեղարքունիքում. 9 վիրավորից 2-ն անչափահաս են
11:45
ԱՄՆ ուժերը կրկին հարվածել են իրանական թիրախներին
11:30
Ավարտվել է 2026 թվականի Հայաստանի շախմատի վետերանների առաջնությունը. հայտնի են հաղթողների անունները
Աջակցում եմ Ցեղասպանության ճանաչման նախագծին․ Նեթանյահու
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Իսրայելում ավանդաբար հիշում են Հայոց ցեղասպանությունը, երբ Թուրքիայի հետ հերթական լարումն է լինում
Հրդեհ շինհրապարակում․ հաջողվել է կանխել տարածումը
ԵՄ-ն լուրջ է տրամադրված՝ Հայաստանին ավելի մեծ աջակցություն ցուցաբերելու հարցում
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
ՌԴ մարտավարությունը ծանր հետևանք է ունենալու նաև իրենց համար. նախկինին վերադարձ չի կարող լինել
Մարսի արբանյակների ծագման գաղտնիքը՝ Ճապոնիայի նոր առաքելության թիրախում
09:30
Դանիայում հայտնաբերվել է վիկինգների դարաշրջանի տեքստիլ արտադրության խոշոր կենտրոն
Բայրամովն ու Ֆիդանը քննարկել են տարածաշրջանային իրավիճակն ու խաղաղության գործընթացը
Արցախի կորուստը, իրոք, առնվազն խորհրդանշական նախադեպ է
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում

Զբոսաշրջային այցերի կառուցվածքում նկատվում է կազմակերպված այցելությունների նվազում. ի՞նչ են ակնկալում տուրօպերատորները

Ընթացիկ տարվա առաջին հինգ ամիսներին Հայաստան է այցելել 806 հազար զբոսաշրջիկ։ Այցելությունների կառուցվածքում առյուծի բաժինը Ռուսաստանինն է, որին հաջորդում է Վրաստանը, այնուհետև Իրանը։ Կան այցելություններ նաև ԱՄՆ-ից, արաբական, ասիական, եվրոպական երկրներից։ Խոսելով գրանցված զբոսաշրջային այցելությունների արդյունքից, Տուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը նշեց, որ սա գոհացուցիչ է, այն գերազանցել է նախաքովիդյան ժամանակաշրջանի՝ 2019 թվականի ցուցանիշները։

«Քանակական առումով լավ է, բոլորս ուրախանում ենք, սակայն այստեղ պետք է նկատել, որ այցելության ակտիվության վրա զգալի ազդեցություն ունի ռուս-ուկրաինական պատերազմը։ Մարդկային հոսքի մի քանի մեծ ալիք եղավ։ Հայաստանը ռուսական շուկայի համար ցանկալի այլընտրանքներից մեկն է։ Իհարկե, այցելությունների թվերի աճ տեսնում ենք, սակայն սրանք հիմնականում անհատական այցեր են։ Իրականում կանոնավոր զբոսաշրջային այցերը բավարար չափով ակտիվ չեն»,- «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Մեխակ Ապրեսյանը՝ կատարելով հարցադրում՝ որքանո՞վ է կայուն այս ակտիվ զբոսաշրջությունը։ Նրա խոսքով՝ կազմակերպված զբոսաշրջությանն աջակցելու, այն պահպանելու, ամրապնդելու խնդիր է ունենք։

Ինչպե՞ս են Հայաստան եկած զբոսաշրջիկները նախընտրում կազմակերպել իրենց հանգիստը։ Առկա են ավանդական այցելություններ պատմամշակութային վայրեր, ներկայացվում է հայկական խոհանոցը, առաջարկվում են արկածային տուրիզմի ծառայություններ և այլն։ «Ավարայր» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արկադի Սահակյանը նկատեց, որ Հայաստան եկած ռուս զբոսաշրջիկները հիմնականում նախընտրում են անհատապես կազմակերպել իրենց հանգիստը, իրենք են գծում իրենց ճամփորդական քարտեզը։

«Նույնիսկ նկատվում է նոր միտում։ Ռուսաստանից Հայաստան եկած ռուս բլոգերները, սոցիալական ցանցում ակտիվ երիտասարդները, որոնք մի քանի ամիս է այստեղ են, իրենք են փորձում Հայաստանի տարածքում այցեր կազմակերպել ռուս զբոսաշրջիկների համար»,-ասաց Արկադի Սահակյանը։

«Ամիստադ» զբոսաշրջային ընկերության հիմնադիր, տնօրեն Արմինե Ադամյանը նշեց, որ կազմակերպված տուրիզմի նվազումը նկատվում է քովիդի ժամանակներից սկսած։ Այնուհետև հաջորդեց պատերազմը, դրանից հետո սահմաններին շարունակվող անհանգստությունը։ Որոշ եվրոպական երկրներ Հայաստանը կարմիր գոտում են ներառել, ինչն էլ խանգարում է կազմակերպված, խմբային այցելություններին։ Այդ իսկ պատճառով գերակշռում են անհատական այցելությունները։

«Պետք է եվրոպական երկրներում շատ խոսվի Հայաստանի մասին, հաղորդումներ պատրաստվեն, ցուցանակներ, գովազդային պաստառներ փակցվեն բոլոր հնարավոր մարդաշատ վայրերում։ Տարիներ առաջ Եվրոպայում այդպես սկսեցին աշխատել որոշ աֆրիկյան երկրներ և հիմա, երբ Եվրոպայում մտնում ես որևէ տուրիստական ընկերություն, հենց սկզբից աչք են զարնում գովազդային պաստառները։ Տարիների ընթացքում կատարած աշխատանքը տվել է իր արդյունքը։ Մենք նույնպես պետք է ակտիվ լինենք»,-ասաց Արմինե Ադամյանը։

Տուրիստականների ներկայացուցիչներն ակնկալում են պետական կառույցների ու մասնավոր հատվածի ակտիվ աշխատանք այս ուղղությամբ։ Մեխակ Ապրեսյանն էլ ընդգծեց, որ դրանից զատ շատ լավ առիթ են զբոսաշրջային փառատոնները, որոնք անցկացվում են հեռավոր սահմանային բնակավայրերում։

«Դրանք պետք է ակտիվ լուսաբանվեն, ներկայացվեն, որ մեզ մոտ անվտանգ է։ Այդ նույն փառատոններին նաև բազմաթիվ օտարերկրացիներ են գալիս, նրանց մասին ևս պետք է պատմել։ Այսինքն՝ բոլոր հնարավոր ուղղություններով համատեղ պետք է ակտիվ աշխատենք»,-հավելեց Մեխակ Ապրեսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում