Էկոնոմիկայի նախարարությունը նախագիծ է դրել շրջանառության մեջ` առաջարկելով ՏՏ ընկերությունների աշխատակիցների աշխատավարձը 20%-ի փոխարեն հարկել 5%-ով։
Ըստ նախագծի, խոսքն այն ընկերությունների մասին է, որոնց 80 տոկոս և ավելի համախառն եկամուտը գոյացել է Հայաստանից դուրս գտնվող աղբյուրներից։ Հիմնավորման մեջ նշվում է, որ նախագծով առաջարկվող կարգավորումը պայմանավորված է վերջին ժամանակներս արտարժույթի նկատմամբ դրամի զգալի արժևորմամբ։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է «Քաղաքացի-հարկատու-բիզնես» իրավապաշտպան կազմակերպության համահիմնադիր Էդուարդ Բադալյանի հետ:










































