Թուրքական Posta թերթի փոխանցմամբ՝ Թուրքիան Իսրայելից հետ է կանչել Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատան այն բոլոր աշխատակիցներին, ովքեր կարգով բարձր են 2-րդ քարտուղարից։
Թուրք խորհրդական Ջեյլան Օզենը Ստամբուլի օդանավակայանում լրագրողներին հայտարարել է, որ Թել Ավիվում իրենց դիվանագիտական առաքելությունը մոտեցել է ավարտին. «4 խորհդական ընկերների հետ վերադարձանք։ Միայն մեր 2-րդ քարտուղարը մնաց այնտեղ։ Հուսով եմ, որ իսրայելական հասարակությունը կճանաչի թույլ տրված սխալները»։
Միևնույն ժամանակ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ Թել Ավիվը ցանկանում է Թուրքիայի հետ հարաբերությունների բարելավում. «Մեր ընտրությունը չէ սա, որ մեր փոխհարաբերությունները հասել են ներկայիս մակարդակին։ Մենք մեծ հարգանքով ենք վերաբերում թուրք ազգին ու թուրքական ավանդույթներին և ցանկանում ենք հարաբերությունների բարելավում»։








































