
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳՆ նոր ղեկավար Հաքան Ֆիդանի հետ, կողմերը հաստատել են համագործակցությունը շարունակելու մտադրությունը և քննարկել առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը, ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ։
«Մտքերի փոխանակում է տեղի ունեցել ռուս-թուրքական համագործակցության առանցքային հարցերի շուրջ, այդ թվում՝ Առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության՝ շեշտը դնելով էներգետիկ ոլորտում խոշոր նախագծերի վրա: Քննարկվել է առաջիկա երկկողմ շփումների ժամանակացույցը: Շոշափվել են տարածաշրջանային խնդիրներ»,- ասված է հաղորդագրությունում։
Ընդգծվում է, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև երկուստեք հաստատվել է կառուցողական փոխգործակցությունը շարունակելու պատրաստակամությունը։