Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին չի դադարում փորձարկումներ անել, և այս անգամ որոշել է զարմացնել իր երկրպագուներին ու գլամուրի սիրահարներին` ներկայացնելով նոր` Fun զարդեղենի հավաքածուն: Ինչպես ասել է ինքը` դերասանուհին, այդ հավաքածուն նա ստեղծել է «զվարճանքի համար»: Այս մասին հաղորդում է դերասանուհու պաշտոնական կայքը:
«Ինձ դուր են գալիս զարդեղենի որոշ տեսակներ, որոնք ես երբեք ոչ մի տեղ չեմ գտնում` խոշոր քարեր, որոնք շրջանակված են ոսկով»,- ասել է Ջոլին` հավելելով, որ ինքն աշխատել է ձևավորողի հետ` նկարագրելով նրան, թա ինչ է իրեն դուր գալիս: Դերասանուհին նաև ասել է, որ թանկարժեք իրեր չի սիրում և կրում է «միայն շնորհանդեսների ժամանակ»:
Անջելինա Ջոլին նաև ասել է, որ զարդեղենից ստացված եկամուտներն ուղղվելու են բարեգործությանը:











































