Միջազգային երաշխիքների ներքո Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները Ադրբեջանի համար մահ է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի Հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը:
Օսիպյանը կարծում է, որ երբ հասել է պահը, որ Արցախը պետք է դառնա բանակցությունների կողմ, Բաքուն խուսափում է: Օսիպյանը նաև կարծում է, որ Ադրբեջանը Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու իրական ձգտումներ չունի:











































