Saturday, 23 09 2023
Սերգեյ Լավրովը ԿԽՄԿ նախագահի հետ քննարկել է մարդասիրական աշխատանքը նաև ԼՂ-ում
ՌԴ-ում հայտնել են, որ կորոնավիրուսի նոր՝ «պիրոլա» տեսակը նախորդներից ավելի վարակիչ է
Եթե ՄԻԵԴ որոշման խախտման դեպքեր արձանագրվեն, հասնելու ենք Բաքվի դեմ սանկցիաների
ՄԱԿ ԱԽ-ն կոնսենսուսով ի վիճակի է Արցախում ներկայացնել հումանիտար ինտերվենցիա
ԶԼՄ-ների մեծամասնությունը ճամբարների մեջ են. անցնում են բոլոր կարմիր գծերը
Պատրաստ են գետնին քնել, բայց չվերադառնալ տուն․ «Հրապարակ»
Հայաստան է այցելում ԱՄՆ կոնգրեսական պատվիրակություն
Վաչագան Ղազարյանը մի քանի օրից ազատ կարձակվի. ազատության գինը. «Ժողովուրդ»
Ողբերգության հետևանքով ջրի երես ելնող ճգնաժամը
Ձեր գեներացրած ատելությունը բումերանգի էֆֆեկտ է ունենալու, հավատացած եղեք .Լիլիթ Մինասյան
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՄԱԿ-ի ներկայացուցչին է ներկայացրել իրավիճակն Արցախում
00:30
Ուկրաինան ստանձնել է Ղրիմում Ռուսաստանի Սևծովյան նավատորմի շենքի վրա հրթիռային հարձակման պատասխանատվությունը
Բլինքենը և Ֆիդանը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը
Ինչո՞ւ այսպես ստացվեց
«Կվերականգնենք Հայաստանի նկատմամբ մեր վերահսկողությունը»․ ՌԴ պետդումայի պատգամավոր
23:45
Մահացել Է Իտալիայի նախկին նախագահ Ջորջո Նապոլիտանոն
Արցախի համար պայքարի երևանյան մոտիվները․ 9 ամիս լռություն ու հանկարծակի պայթյուն
Լևոն Քոչարյանը ձերբակալվել է
Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են մեքենաներ, տուժածների թվում կան անչափահասներ
Ֆրանսիայի և Իրանի դեսպանները քննարկել են Հայաստանում և տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները
1 ռուսի կյանքը՝ հազար հայի կյանք․ Ինչպե՞ս Մոսկվան ՄԱԿ-ում ապացուցեց, որ դաշնակից չէ
ՄԻՊ ներկայացուցիչները տեսակցել են ակցիայի շրջանակում ձերբակալված 150 անձանց,առանձնազրույցներ ունեցել
Նիկոլ Փաշինյանը և Օլաֆ Շոլցը քննարկել են ԼՂ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը
Մարգարիտասիմոնյանների, սալավյովների, մեդվեդևների գործողություններն ուղղված են հայոց պետականության դեմ
Ադրբեջանի ԱԻՆ-ը ԼՂ բնակիչներին սննդամթերք և հիգիենայի պարագաներ է մատակարարել
Այս աղետի բույնը Արցախի ԱԺ-ն է
Լուրերը, թե իբր փաստաթղթեր են այրվում, իրականությանը չի համապատասխանում. ԱՀ տեղեկատվական շտաբ
Զոհված զինծառայող Լևոն Գալստյանի հորը մեղադրանք ներկայացվեց Հովիկ Աղազարյանին հայհոյելու համար. փաստաբան
ՄԱԿ խաղաղապահ առաքելություն ԼՂ կարող է ուղարկվել միայն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշմամբ․Դյուժարիկ
Այսօրվա փողոցը պահում է Փաշինյանին. նոր պիես չէ, վատ են խաղում

Արամ Առաջինի ուշագրավ գրառումը Կանադայի վարչապետի հետ հանդիպումից հետո

«Ժողովրդի ինքնորոշման իրավունքը միջազգային օրենքի անբաժան մասն է կազմում։ Հետևաբար, Արցախի ինքնորոշման իրավունքը սակարկության նյութ չի կարող դառնալ: Համաձայն միջազգային իրավունքի՝ ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք, ուստի Արցախի ժողովուրդն իր դարավոր հայրենիքում ինքնորոշման իրավունք ունի», թվիթերյան իր միկրոբլոգում գրառում է արել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը: Այդ գրառումն ուշադրություն է գրավում այն պատճառով, որ փաստացի հաջորդում է Արամ Առաջինի Կանադա կատարած այցին, ոորտեղ նա հանդիպել է Կանադայի վարչապետ Թրյուդոյի ու արտգործնախարարի հետ: Իհարկե հնարավոր չէ միարժեք նշել, որ գրառումը ուղիղ կապ ունի այդ հանդիպումների հետ, կամ, եթե կա որոշակի կապ, ապա ինչ բովանդակությամբ: Ընդհանրապես, թե հարցերի ինչ հանգամանալից օրակարգ են ներառել Կանադայի վարչապետի ու արտգործնախարարների հետ հանդիպումները, մանրամասն հայտնի չէ, սակայն մի բան թերևս հաստատ է, որ Արամ Առաջինի օրակարգում եղել են թե լիբանանյան, թե նաև հայաստանյան խնդիրներ:

Հայտնի է, որ Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը բավականին ճանաչված դեր ունի ներլիբանանյան օրակարգում և նրա հետ հաճախակի հանդիպումներ են անցկացնում թե Լիբանանում տարբեր երկրների դեսպաններ, թե նաև տարբեր երկրներում Լիբանանի դեսպանները: Միևնույն ժամանակ, այդ հանգամանքը դառնում է հայկական և հայաստանյան օրակարգերի ուղղությամբ աշխատելու, դրանց սպասարկմանը նպաստելու կարևոր նախադրյալ, որ թերևս փորձում է իրացնել Արամ Առաջինը: Այդ իմաստով, նա փաստացի «ստանում» է բավականին ուշագրավ մի «կարգավիճակ», կամ համենայն դեպս կարող է «ունենալ» այդպիսին՝ անշուշտ դրանից բխող գործունեության ցանկության պարագայում: Ցանկություն Արամ Առաջին Վեհափառը անկասկած ունի, և նաև բավականին նկատելի է, որ նա գործում է ըստ այդմ: Իսկ «կարգավիճակն» այն է, որ Արամ Վեհափառը փաստացի կարող է դառնալ դիվանագիտական «զուգահեռ» ռեսուրս, որը կարող է աշխատել այնպիսի ուղղություններով, որոնք տարբեր օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով կարող են «անհասանելի» լինել Հայաստանի պետական դիվանագիտական աշխատանքի համար:

Ներկայումս իրավիճակ է, թե միջազգային իրադրության, թե նաև այդ բարդ պայմաններում Հայաստանի կարողությունների ու հնարավորությունների առումով, որ այդ «ինստիտուցիոնալ» բազմաշերտության ռեսուրսի կիրառումը դառնում է խիստ պահանջված և ստանում գերկարևոր նշանակություն: Ինքնին դա իհարկե դյուրին խնդիր և աշխատանք չէ, հաշվի առնելով նաև այն, որ այդտեղ այդուհանդերձ ամենևին «ֆիլտրացված» չեն արդեն ներքաղաքական, ներանձնային և ներխմբային շահերն ու հավակնությունները, որոնց գումարվում է նաև այն, որ ինքնին այդ բազմաշերտ կապիտալիզացիան պահանջում է քաղտեխնոլոգիական նուրբ հմտություններ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում