Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գազա հումանիտար օգնություն տեղափոխող թուրքական բոլոր նավերին այսուհետ ուղեկցելու են Թուրքիայի ռազմածովային ուժերը: Այս մասին Էրդողանն ասել է Al-Jazeera-ին տված հարցազրույցում: Նա նաև նշել է, որ Թուրքիան մտադիր է քայլեր ձեռնարկել` Իսրայելի կողմից Միջերկրական ծովի արևելյան մասում բնական ռեսուրսների միանձնյա շահագործումը թույլ չտալու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ թուրք-իսրայելական հարաբերությունները վերջին շրջանում կտրուկ լարվել են: 2010 թ. մայիսի 31-ին Իսրայելի զինված ուժերը հարձակում էին գործել Գազա հումանիտար օգնություն տանող նավերի վրա, ինչի արդյունքում սպանվել էր Թուրքիայի 8 և թուրքական ծագմամբ ԱՄՆ 1 քաղաքացի:
Այս իրադարձություններից հետո երկու երկրների հարաբերությունները շարունակում են վատթարանալ:







































