Ոստիկաններին համակարգից հեռացնելով խնդիրը չի լուծվում, միջադեպերը մեր պետության դեմ ուղղված երևույթ են: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց մշակութային մարդաբան Աղասի Թադևոսյանը:
Թադևոսյանի խոսքով՝ պետություն կառուցել՝ չունենալով հասարակություն, որը հարգում է քաղաքացիական արժեքները, հնարավոր չէ․«Չի կարելի ունենալ փողոցային վարքուբարքով առաջնորդվող հասարակություն: «Քյարթու», կիսագողական խմբավորումների մշակութային դիապազոնի ընկալման անտենան շատ նեղ է: Ոստիկանը ևս շարժվել է «լավ տղու», «քյարթու» մտածելակերպով, որը հակապետական ու հակահայրենասիրական է: Գինու փառատոնին տեղի ունեցածը հակահասարական միջադեպ է»: