Չինաստանի կրթության նախարարությունը հայտարարել է, որ երկրի երիտասարդությունը կորցնում է ձեռքով հիերոգլիֆներ գրելու հմտությունները, քանի որ օգտվում է համակարգչի տված հնարավորություններից: Այս մասին ասվում է Չինաստանի կրթության նախարարության զեկույցում, որը նվիրված է միջնակարգ կրթության խնդիրներին. հայտնում է rokf.ru կայքը:
Մասնագետների կարծիքով` ձեռքով գրելու հմտության կորուստը կործանարար հետևանքներ կարող է ունենալ, ինչի կապակցությամբ առաջարկվել է դպրոցներում պարտադիր դասընթացներ անցկացնել` գրելու արվեստը զարգացնելու և մոռացության չմատնելու նպատակով: Դասընթացներն առայժ պարտադիր են միջին դասարանների աշակերտների համար, սակայն շուտով նման դասեր կանցկացվեն նաև համալսարաններում:









































