Ավելի քան 30 միլիարդատերերից յուրաքանչյուրի կարողությունը մի քանի անգամ գերազանցում է ԱՄՆ գանձապետարանի ունեցած կանխիկ գումարը։ Այս մասին հայտնել է CNN-ը։
ԱՄՆ գանձապետարանը մայիսի 25-ի դրությամբ ունեցել է 38,8 մլրդ դոլար կանխիկ գումար։ 31 միլիարդատերերի կարողությունը զգալիորեն գերազանցում է այս ցուցանիշը։ Այսպես, Louis Vuitton Moet Hennessy ընկերությունների խմբի նախագահ Բեռնար Առնոյի կարողությունը գնահատվում է 193 մլրդ դոլար, Իլոն Մասկի կարողությունը 185 մլրդ դոլար է, Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսինը՝ 144 մլրդ դոլար։