Ըստ ադրբեջանական զլմ-ների՝ Ադրբեջանը գրեթե կրկնապատկել է երկրի անվտանգության և պաշտպանության ոլորտի ծրագրերի բյուջեն։ Ադրբեջանի 2023թ․ պետբյուջեի մասին օրենքում լրացումներ կատարելու օրինագծի համաձայն՝ նախատեսվում է ծախսերն ավելացնել մինչև 2 մլրդ մանաթով կամ մոտ 1 մլրդ դոլարով: Ավելացումից հետո հատուկ ռազմական ծրագրերի ու անվտանգության ոլորտի միջոցառումների բյուջեն կկազմի 1մլրդ ԱՄՆ դոլար։








































