
«Netflix» սթրիմինգային ծառայությունը հեռուստադիտողներին ծանուցել է, որ այժմ նրանք պետք է ամսական վճարեն 7,99 դոլար, եթե ցանկանում են իրենց հաշիվը կիսել այն մարդկանց հետ, ովքեր ընտանիքի անդամ չեն: Չորեքշաբթի օրը ծառայությունը նման հայտարարություն է տեղադրել իր կայքում։
Ընկերությունն ընդգծել է, որ դեռ հնարավոր է հաշիվ փոխանցել, սակայն դա այլևս հնարավոր չի լինի անել անվճար։