Saturday, 18 07 2026
15:10
Բահրեյնի ՀՕՊ-ը ոչնչացրել է Իրանից արձակված օդային թիրախներ
Իրանա-ադրբեջանական «եղբայրությունը» կրկին փորձության փուլ է մտնում
«SpaceX»-ի բաժնետոմսերը կորցնում են արժեքը
Ավտովթար` ոստիկանության ակադեմիայի մոտ. կան տուժածներ
14:30
«Amazon»-ը արբանյակային ինտերնետ է բերում Հարավային Աֆրիկա
Արարատի համայնքի տիրապետմանն է վերադարձվել քաղաքային զբոսայգում գտնվող ևս 1 հողատարածք
Տիեզերքում առաջին անգամ փորձարկվել է դյուրակիր ռենտգեն սարք
Մեքենան «Չայնիի» ոլորաններում բախվել է քարերին և հայտնվել ձորում. կա զոհ
13:50
Հարավային Կորեան դիտարկում է մինչև 14 տարեկան երեխաների կողմից սոցցանցերի օգտագործումն արգելելու հնարավորությունը
13:40
Հայաստանի հրաձգության հավաքականը կմասնակցի Տալլինում կայանալիք աշխարհի առաջնությանը
Ռուսաստանը «Սոյուզ ՄՍ-29»-ով նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերակայան
Երևանի Կենտրոնում օդում փոշու պարունակությունը գրեթե ամբողջ շաբաթ գերազանցել է թույլատրելի սահմանը
13:10
Չինաստանը ծով է դուրս բերել աշխարհի ամենահզոր հողմային տուրբինը
Տավուշում ամփոփվել են Ոստիկանության և Փրկարար ծառայության 2026 թվականի առաջին կիսամյակի արդյունքները
Բացահայտվել են «SpaceX»-ի «Super Heavy» հրթիռակրի կործանման պատճառները
Մորո Ձորո վանքում. վարչապետ
12:30
Գերմանիայում հունիսի վերջին շաբաթը դարձել է ամենամահաբերը
Օդում փոշու բարձր պարունակություն է գրանցվել Վանաձորում և Գյումրիում
12:10
BMW-ն ԱՄՆ-ում հետ է կանչում շուրջ 30 հազար մեքենա
Նոր Գեղի-Արգել-Եղվարդ-Արզնի խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցով
11:50
«Apple»-ը հայց է ներկայացրել «OpenAI»-ի դեմ
Հաստատվել է ՀՀ-ից ԵՄ երկրներ ձկան և ձկնամթերքի արտահանման «TRACES» համակարգում գրանցման կարգը․ մանրամասներ
11:30
Նավթի գներն աճել են – 17/07/26
Վնասվել է ԲԷՑ-ի «Մարաշ» ենթակայանի անջատիչը. հոսանքազրկվել են Նոր Նորքի 7-րդ, 8-րդ և 9-րդ զանգվածների մի շարք բաժանորդներ
Տամբովի մարզում ԱԹՍ հարվածի հետևանքով զոհվել է Wildberries-ի 7 աշխատակից
Սպասվում է կարճատև անձրև
Վթարային ջրանջատում Արմավիրի մարզում
Լարսը բաց է
TRIPP֊ի մեկնարկը Հայաստանում կձևավորի հստակ ռազմավարական շահ ԱՄՆ֊ի և Եվրոպայի համար
Իրավիճակը՝ ՀՀ ավտոճանապարհներին

Ռուսաստանը Մեծ Եվրասիա է տեսնում, որտեղ Ադրբեջանին վերապահվում է կարևոր դերակատարություն. Վահրամ Աթանեսյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ,քաղաքագետ Վահրամ Աթանեսյանը։

– Չնայած ռուսական որոշ լրատվամիջոցների հրապարակումների, Մոսկվայում կայացած եռակողմ հանդիպման ընթացքում որևէ փաստաթուղթ չստորագրվեց, հանդիպումն էլ տևել է ընդամենը 20 րոպե։ Ի՞նչ դիտարկումներ ունեք այս մասին, արդյոք կողմերը մոտ են համաձայնության հասնելուն։

Մոսկվայում մայիսի 25-ին հայ-ադրբեջանական հարաբերությունները դիտարկվել են ԵԱՏՄ բարձրագույն խորհրդին Ադրբեջանի նախագահի առկա, Ուզբեկստանի և Տաջիկստանի առաջնորդների հեռավար մասնակցության համատեքստում։ Սա աշխարհաքաղաքական նշանակության իրադարձություն է։ Ռուսաստանը Մեծ Եվրասիա է տեսնում, որտեղ Ադրբեջանին վերապահվում է կարևոր դերակատարություն։ Ադրբեջանը կպահպանի՞ եվրասիական մերձեցման դինամիկան՝ սա է Ռուսաստանի համար կարևորը։

-Տպավորություն է, որ Մոսկվան և արևմուտքը՝ Բրյուսելն ու ԱՄՆ-ն կիսել են բանակցային օրակարգը և արևմուտքում քննարկվում է թե՛ Բաքու-Ստեփանակերտ երկխոսության հարցը և թե՛ հումանիտար խնդիրները, մինչդեռ մոսկովյան հիմնական օրակարգը հաղորդակցությունների ապաշրջափակումն էլ, որի շուրջ էլ առաջիկայում նոր հանդիպում կլինի։ Հնարավո՞ր է օրակարգ կիսելով ընդհանուր լուծում գտնել։ Կողմերի անտագոնիզմն ինչքանո՞վ կխանգարի այդ լուծմանը հասնելուն։

Դժվար է հաստատել կամ հերքել նման տպավորությունը։ Արդեն ասացի, որ Մոսկվայում հայ-ադրբեջանական կարգավորում չի քննարկվել։ Ռուսաստանը միայն հասկացրել է, որ սահմանազատման և տրանսպորտային կոմունիկացիաների հարցերում դոմինանտն ինքն է և այդ բացառիկ դերը չի զիջելու։ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Մոսկվային հետաքրքրում է այնքանով, որքանով խաղաղապահ զորախումբ ունի, որի մանդատը փորձում է ճշտել և երկարաձգել ներկայության ժամկետը։

 -«Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը, որ իր ելույթում օգտագործեց Ալիևը, երեկ բանավեճի առարկա դարձավ հենց նիստի ընթացքում: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդհատեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ հայտարարելու, որ այդ կերպ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ տարածքային նկրտումներ է ներկայացնում: Ադրբեջանի նախագահը հայտարարեց՝ տարածքայի նկրտումներ Հայաստանի նկատմամբ չունեն:Ալիևի շարունակական պնդումներն ի՞նչ արդյունք կունենան, արդյոք այս հարցում Հայաստանը կունենա Մոսկվայի աջակցությունը։

-Ալիևը մի կարևոր բացահայտում արեց։ Նրա խոսքի հասցեատերը, կարծում եմ, Ռուսաստանի նախագահն է։ Նա ասում է, որ Իրան-Ռուսաստան երկաթուղային հաղորդակցության հարցում իր համաձայնությունը կախված է նրանից, թե որքանով Մոսկվան Ադրբեջան-Նախիջևան հաղորդուղիների հարցում սկզբունքային կգտնվի։ Սա է, իմ ընկալմամբ, Պուտին-Փաշինյան-Ալիև «լեզվակռվի»  իմաստը։

-Ստեփանակերտի կոշտ դիրքորոշումը օգնո՞ւմ է պաշտոնական Երևանին բանակցություններ վարելիս, թե՞ առաջիկայում գործ կունենանք մի իրավիճակի հետ, երբ Ստեփանակերտը կհայտարարի, որ չի ճանաչում Հայաստանի որոշումը/ստորագրությունը Արցախի կարգավիճակի վերաբերյալ։

Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չի կանխորոշում Արցախի կարգավիճակը։ Ստեփանակերտի դիրքորոշումը լիովին արդարացված է, ներգրավում է միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքներին և նորմերին։ Կարծում եմ, առաջիկայում քաղաքական այդ դիրքորոշումը կունենա իրավական հստակ ձևակերպում։

 

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում