«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Beeline երկրներ» ծառայության սեզոնային զեղչի երկարաձգման մասին մինչև 2011թ-ի սեպտեմբերի 15-ը: Ակցիայի շրջանակում Beeline-ի բաժանորդները Վրաստանում «Mobitel» ցանցի (ապրանքանիշը Beeline) ռոումինգ ծառայությունից օգտվելիս կարող են ստանալ զանգեր 49 դրամ/րոպե սակագնով, ինչպես նաև զանգահարել Վրաստանի և Հայաստանի բոլոր բջջային և ֆիքսված հեռախոսահամարներին` 69 դրամ/րոպե սակագնով: Ծառայությունից կարող են օգտվել Beeline բջջային ցանցի բոլոր բաժանորդները` նախապես ակտիվացնելով ռոումինգը:
«Հարևան Վրաստանում ռոումինգ ծառայության սեզոնային զեղչը շարունակում է բարձր պահանջարկ վայելել Հայաստանի կապի միասնական օպերատորի բաժանորդների շրջանում: Ընդառաջելով բաժանորդների կարիքներին` «ԱրմենՏել» ընկերությունը երկարաձգում է ակցիայի ժամկետը` առաջարկելով մեր հայրենակիցներին մատչելի և հարմարավետ կապ իրենց հարազատների և բարեկամների հետ շփվելու համար»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
«Beeline երկրներ» ծառայության ակտիվացումն անվճար է: Այն ակտիվացնելու համար բջջային հեռախոսից պետք է հավաքել *555# հրահանգը: Ծառայությունն ակտիվ է 10 օր, որից հետո բաժանորդը կրկին կարող է անվճար ակտիվացնել այն: Ծառայության համար բաժանորդավճար նախատեսված չէ: «Beeline երկրներ» ծառայության, ինչպես նաև ռոումինգում միջազգային զանգերի սակագների մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում:










































