Thursday, 02 07 2026
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում
Ձեզ կոռեկտ պահե՛ք․ ի տարբերություն ձեզ՝ մենք գործի ենք եկել․ ԱԺ նախագահը՝ Արծվիկ Մինասյանին
Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգի ներուժը

Ինչու է Հայաստանը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․ ՀՀ վարչապետի պարզաբանումը

Հայաստանը վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, համաձայն որի ճանաչում  է Ադրբեջանի 86.6 հազար քկմ-ն ու ակնկալում, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քկմ-ը: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանին:

ՔՊ-ից Հռիփսիմե Գրիգորյանը հարցրեց, թե ինչո՞ւ է Հայաստանը ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նշում կոնկրետ տարածքային չափեր:

«Թե ինչո՞ւ 86.6 հազար և 29.8 հազար, որովհետև այդտեղից գալիս  է հաջորդ հարցը՝ իսկ ո՞րն է այդ տարածքային ամբողջականությունը, որը ճանաչում ենք: Ադրբեջանն ունի շատ հստակ խոսույթ, ասում է՝ Հայաստանն իր տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, այսինքն՝ եթե չի ճանաչում, որ Ադրբեջանը 86.6 հազար քկմ է, ուրեմն իրենք էլ չեն ճանաչում, որ Հայաստանը 29 հազար 800 քկմ է: Եվ այդ խոսակցությունը տեղի է ունենում միջազգային հանրության աչքի առաջ: Եվ, երբ Ադրբեջանը շարունակաբար հարձակվում է ՀՀ-ի վրա, և, բնականաբար, միջազգային հանրության հետ մենք երկխոսություն ենք ունենում, իրենք էլ ասում են՝ Հայաստանն էլ  իրենց տարածքային ամբողջականությունը չի ճանաչում, իրենց վրա է հարձակվել կամ հարձակվում: Ենթադրենք, ՀՀ-ն չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, և եթե Ադրբեջանը հարձակվի, ՀԱՊԿ-ն կգա, կկանգնի Հայաստանի կողքին: ՀԱՊԿ-ն էլ այդ հարձակումների ժամանակ և արդյունքում ասում է՝ կգամ ձեր կողքին կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ»,-ասաց վարչապետը:

Փաշինյանը շեշտեց՝ պետք է որոշում կայացնել: «Մենք կարող ենք ասել, որ չենք ճանաչում Ադրբեջանի 86.6 հազար քկմ-ը և մեր կարծիքով՝ Ադրբեջանը ոչ թե 86.6 հազար քկմ է, այլ 45.7 հազար քկմ: Իրենք էլ կասեն, որ իրենց կարծիքով, Հայաստանը ոչ թե 29.8 հազար քկմ է, այլ՝ 8700 քկմ: Եվ ես այո, այս ամբիոնից վերահաստատում եմ, որ ՀՀ-ն վերահաստատում է Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում  է Ադրբեջանի 86.6 հազար քկմ-ն, և ակնկալում եմ, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է Հայաստանի 29.8 հազար քկմ-ն»,-ասաց վարչապետը:

Նա հավելեց՝ նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանը 86.6 հազար քկմ չէ, այլ X թիվ է, միևնույն ժամանակ ասում են, որ ՀՀ-ն 29.8 հազար քկմ չէ, այլ X թիվ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում