Մայիսի 18-ին Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարել չի հաջողվում։Մոտ 5 հա տարածքում տարբեր օջախներով այրվում է մոտ 1000 խմ աղբ։ Եվս մեկ շաբաթ կպահանջվի Նուբարաշենի աղբավայրի հրդեհը մարելու և ծուխը դադարեցնելու համար: Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում հայտնեց քաղաքապետի խորհրդական Կամո Արեյանը: Վերջինս առաջարկել է արագ ձեռնամուխ լինել նոր աղբավայրի ծրագրի իրագործմանը: «Առաջին լրատվական»-ը թեմայի շուրջ զրուցել է Թափոնների կառավարման փորձագետ, ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի ղեկավար Հարություն Ալպետյանը:
Ալպետյանի խոսքով` Նուբարաշենի աղբավայրում անվերահսկելի իրավիճակ է:










































