ԱՄՆ առևտրի նախարարությունը հայաստանյան մեկ ընկերության ներառել է պատժամիջոցների ցանկում: Նախօրեին Միացյալ Նահագների պետքարտուղարությունն արձագանքել էր «Ամերիկյաի Ձայնի» հարցմանը, թե որքանով է Հայաստանը ներգրավված դեպի Ռուսաստան՝ արևմտյան արգելված ապրանքների վերաարտահանման գործում։Մայիսի 19-ին, ԱՄՆ-ի առևտրի նախարարությունը հաղորդագրություն է տարածել ամերիկյան պատժամիջոցների ներքո գտնվող ընկերությունների ցանկի ընդլայնման մասին։ Արդյունքում՝ պատժամիջոցներ և սահմանափակումներ են սահմանվել ավելի քան յոթ տասնյակ կազմակերպությունների նկատմամբ, այդ թվում՝ Երևանում գրանցված Medisar ՍՊԸ-ի: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գործատուների հանրապետական միության նախագահ, տնտեսագետ- վերլուծաբան Գագիկ Մակարյանը:










































