Wednesday, 03 06 2026
2026-ի ճանապարհաշինական ծրագրերում գերակշռում են համայնքային և տեղական նշանակության ճանապարհները
Ռոբերտ Աբիսողոմոնյանը և Շեյխա Նասեր Ալ Նուեյսը քննարկել են զբոսաշրջության ոլորտում համատեղ նախաձեռնությունները
Հրդեհ Ծովագյուղում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումը
Հայաստանն ու ՄԱԿ ՓԳՀ-ն ամրապնդում են համագործակցությունը միջազգային պաշտպանության համակարգերի զարգացման ուղղությամբ
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի մարզում
Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավարի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Սահմանադրական բարեփոխումների ընթացքը
00:03
Իրանն ու ԱՄՆ-ն աշխատում են համաձայնագրի վերջնական ձևակերպումների վրա․ Արաղչի
Քաջարանից Ագարակ ձգվող հսկայական կամուրջներն ու թունելները վերափոխում են Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքը
Հայաստանի ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը համալրվել է նոր արժեքներով
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության անդամների հետ քննարկվել է ընտրական գործընթացի թափանցիկության գործում Հակակոռուպցիոն կոմիտեի դերը
23:39
Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին
Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը
23:36
Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել
ՌԴ ԱԳՆ-ն հույս ունի, որ Հայաստանն ընտրություն կկատարի երկու երկրների եղբայրական հարաբերությունների ամրապնդման օգտին
Երևանում տելեգրամյան հավելվածի միջոցով ապօրինի թմրաշրջանառության դեպքով ձերբակալվել է չորս անձ
23:33
ՆԱՏՕ-ի Հյուսիսատլանտյան խորհրդի պատվիրակության այցը Կիև սկսվել է ուկրաինացի զոհված զինվորների հիշատակին հարգանքի տուրքով
Որքա՞ն մարդ է մասնակցել այսօր կայացած «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքին
Մեծ քանակությամբ զենք-զինամթերքի կամավոր հանձնումներ՝ Արմավիրի և Արտաշատի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում
Արդի տեսահսկման համակարգ՝ Քրեակատարողական ծառայությունում
Մի՛ ընտրեք այլ երկրների ծառայող ուժերի
Տնտեսվարող սուբյեկտների գազի հաշվառման սարքերը կտեղադրվեն «Գազպրոմ Արմենիայի» հաշվին. ՀԾԿՀ որոշում
Մեկ օրում հայտնաբերվել են 10 հետախուզվող, 2 անհետ կորած. ՆԳՆ
Ապամոնտաժվել է Դիմաց լեռան տարածքում տեղադրված կառույցը. Համբարձում Մաթևոսյան
Վանաձորում, Գյումրիում, Արարատում և Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 23-29-ը
Չենք տրվելու «ելակ կամ պետություն» կեղծ այլընտրանքին․ մենք անրդեն ընտրել ենք․ վարչապետ
ՊԵԿ-տնտեսվարող բաց երկխոսություն․ քննարկվել են կրիպտոակտիվների ոլորտի հարկային կարգավորումները
Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը
22:10
Ճապոնիային հարվածել է ամենաուժեղ թայֆունը
Ռուսաստանաբնակ բլոգերի մասնակցությամբ ընտրակաշառքի գործով քրեական վարույթ է նախաձեռնվել

Թուրքիան Իսրայելի հանդեպ իր մոտեցման համար շատ ավելի թանկ կվճարի, քան այսօր կարելի է ենթադրել. փորձագետ

Ադրբեջանական Vesti.az-ին տված հարցազրույցում ռուսական՝ Մերձավոր Արևելքի հետազոտման ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին անդրադարձել է թուրք-իսրայելական ճգնաժամին.

«Թուրքիայի ղեկավարությունը փորձում է նոր Օսմանյան կայսրություն կառուցել։ Իսլամական աշխարհում ճանաչման հասնելու համար կա երկու ճանապարհ. կամ վիթխարի գումարների միջոցով երկար տարիներ հսկայական աշխատանքներ տանել, կամ էլ դրան հասնել կարճատև ժամանակաշրջանում՝ վիրավորելով իսրայելցիներին, վատթարացնելով Իսրայելի հետ հարաբերությունները։

Եվրոպան ու Ամերիկան այսօր չեն մտնում Թուրքիայի առաջնահերթ նպատակների մեջ, Թուրքիան փորձում է իր տեղը զբաղեցնել իսլամական աշխարհում։ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի ցուցաբերած արմատական իսլամիզմն ակնհայտորեն անհրաժեշտ է Թուրքիայի այդ տեսակն առաջ տանելու համար։

«Գյուլ-Էրդողան-Դավութօղլու» թուրքական ղեկավար եռյակի քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ Իսրայելի հետ նախկին երկկողմանի գործընկերային հարաբերություններից ոչինչ չի մնացել։ Նոր Թուրքիան մեծ հավակնություններով երկիր է, նրա հավակնությունները հավասար են օսմանյան սուլթանների հավակնություններին։ Իսրայելի հետ ամուր համագործակցությունը չի տեղավորվում իշխող եռյակի քաղաքականության ուղեծրում։

Ես դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին եմ նշել, որ այդ ժամանակ Թուրքիայում տեղի ունեցավ աննկատ իսլամական հեղափոխություն։ Սահմանադրական բարեփոխումների շուրջ հանրաքվեն հանդիսացավ իսլամական հեղափոխության փափուկ ձևը։ Այլևս գոյություն չունի Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որի հետ համագործակցում էր Իսրայելը։ Այժմ գոյություն ունի Էրդողանի Թուրքիան, որի դաշնակիցներն են «Հըզբոլլահ»-ը և «ՀԱՄԱՍ»-ը։ Թուրքիան այլ դաշնակիցների կարիք չունի։

Թուրքիայի գործողությունները վկայում են, թե նրա ղեկավարությունը որքան վատ է հասկանում շրջակա աշխարհում իր երկրի ռեալ վիճակը։ Դա հանգեցնելու է Թուրքիայի սնանկությանը։ Իսրայելը Թուրքիայի նահանգը չէ, որին ղեկավարում են Էրդողանի ծառաները։ Թուրքիան կորցրեց Իսրայելը, նրա ռազմական օգնությունը, նրա նորագույն տեխնոլոգիաները։ Թուրքիան այդ ամենի համար շատ ավելի թանկ կվճարի, քան այսօր կարելի է ենթադրել։ Թուրքիան ինքն է կատարել իր այդ ընտրությունը»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում