Tuesday, 23 06 2026
Հունիսի 28-ին մի շարք փողոցներում ժամանակավորապես կսահմանափակվի երթևեկությունը
Փաշինյանի Մոսկվա այցի վերաբերյալ դեռևս որևէ կոնկրետ տեղեկություն չկա. Ուշակով
11:50
ԵՄ-ն տարանջատում է Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության գործընթացները
Վիճաբանություն ու ծեծկռտուք՝ Երևանի ավագանու նիստին
11:30
ԱՄՆ-ը ավտոարտադրողները հրթիռներ կարտադրեն
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
11:10
Մբապեն աշխարհի առաջնություններում խփած գոլերով գերազանցեց բրազիլացի Ռոնալդոյին
Վստահ եմ՝ երևանցիները տեսնում են՝ ինչ փոփոխություններ են կատարվում հանրային տրանսպորտում․ Ավինյան
10:50
Պենտագոնը Իրանի դեմ պատերազմի համար պահանջում է լրացուցիչ 80 միլիարդ դոլար
Հետագայում Երևան քաղաքում ամբողջապես պետք է անցնենք էլեկտրական հանրային տրանսպորտի․ Ավինյան
Հայկական ծիրանի առաջին խորհրդանշական խմբաքանակը ժամանել է Եվրամիություն. Կոս
Դժվար է հիշել՝ ով է եղել Արսեն Ամիրյանը․ Երևանի կենտրոնական փողոցը կրելու է Պապ թագավորի անունը
2026-ի հունվար-մայիսին 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ պետբյուջեի եկամուտներն աճել են 14.7 տոկոսով
Երևանը և Բաքուն շարժվելու են հնարավոր բոլոր ուղղություններով. Դիլիջանում կարևոր հանդիպում էր
«Կապան Ֆեստ-2026»․ երաժշտության, արվեստի և մշակութային ժառանգության տոն
Հուլիսի 1-ից որոշ ապրանքների ներմուծման համար մաքսային մարմնին անհրաժեշտ է ներկայացնել համապատասխանության գնահատման փաստաթուղթ
Քոչարյանը թախծոտ ժպիտ է առաջացնում. թո՛ղ բացատրի՝ ինչպես մեծահարուստ դարձավ
Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Էլեոնոր Կարուան քննարկել են Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա ռազմավարական գործընկերության զարգացմանն ուղղված քայլերը
«Օրն իրավունքների պաշտպանության առաջնագծում» նախագիծը շարունակում է․ ՄԻՊ
Վտանգավոր էսկալացիա Սև ծովում․ Ռուսաստանը հարվածել է թուրքական նավին
08:50
Իտալիայում շարունակվում է շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունը․ ինչ արդյունքներ ունեն հայ պատվիրակները
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
Հայաստանի կանանց բասկետբոլի ազգային հավաքականը մեկնարկում է ելույթները Եվրոպայի առաջնությունում
Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Լեհաստան
«Վճռական մենակ» Պուտինը վաղեմի բարեկամներ է կորցնում
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Աշխատատեղի ստեղծումը պետք է դիտարկվի ոչ միայն որպես տնտեսական նպատակ, այլև ներդրում՝ վերակառուցման և խաղաղության պահպանման համար․ Հովհաննիսյան
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը

Հրանտ Մարգարյանի ասածը ներքին ուժերի նոր էսկալացիայի մասին է

«Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Հրանտ Մարգարյանը այսօր Կոռնիձորում հրավիրած հանրահավաքից առաջ հանդիպել էր ՀՅԴ երիտասարդական միության անդամներին։

Անդրադառնալով հետպատերազմյան շրջանի զարգացումներին՝ Մարգարյանը նշել է՝ ժողովրդի մի մասը սկսեց պայքարել, որ այս իշխանությունը դավադիր է, դավաճան է և պետք է հեռանա, բայց ոչ ոք համարձակություն չունեցավ ասել, թե դրանից հետո ի՞նչ պետք է անենք: Մարգարյանը նշել է, որ  դրանից հետո պետք է դիմադրել, պետք լինի՝ պետք է կռվել: Նա ասել է, որ Նիկոլի հեռացման դեմ պայքարը չի դադարում. «Ադրբեջանի դեմ պայքարն այս իշխանության դեմ պայքար է»:

Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցության նախագահ, քաղաքագետ Լևոն Շիրինյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով Մարգարյանի այս հայտարարությանը, նշեց, որ Մարգարյանի ասածը ներքին ուժերի նոր էսկալացիայի մասին է, չնայած ներքին էսկալացիան միշտ զուգահեռ է եղել արտաքինի հետ։ Քաղաքագետի խոսքով՝ իշխանության փոփոխություն պետք է լինի միայն ընտրությունների ճանապարհով, որևէ այլ տարբերակ ընդունելի չէ․ Հայաստանը պետք է զարգանա սահմանադրականության շրջանակներում, իսկ սա նշանակում է հերթական խորհրդարանական ընտրություններին այլընտրանք չկա, ընդ որում՝ վաղաժամկետ ընտրությունների համար ևո որևէ հիմք չկա։

«Մենք պետք է կռվենք, իսկ մեր կռիվը պետք է լինի ռուս-ադրբեջանական դաշինքի դավադրությունների դեմ, իսկ ներքին իմաստով էլ պետք է դեմոկրատական ընթացակարգը պահենք 100 տոկոսով»,-ասաց նա։

Շիրինյանը վստահ է՝ նրանց ցանկությունը չի լինելու, քաղաքացու քվեն  է որոշիչ լինելու։  Նորմալ պետությունները կայանում են ընտրությունների ճանապարհով, իսկ իշխանությունը պարտավոր է ապահովել ընտրություններին բացարձակ մաքություն՝ թույլ չտալով արտաքին ուժերին միջամտել, լինի Արցախից, թե այլ տեղից։

«Պետք է օտար ուժերի ներգործությամբ ընտրություն կազմակերպելը բացառել, իսկ դա հիմնականում անում է Ռուսաստանը։ Մենք երկիրը պետք է պատրաստենք նորմալ ընտրությունների, որ նախ երկրի զարգացումն ապահովենք, երկրորդ՝ ժողովրդավարական պետությունների համակրանքը շահենք։ Ամեն դեպքում վատ է, որ փոխանակ ուրիշ կարևոր բաներով զբաղվեն, երկիրը շենացնելու ուղղությամբ աշխատեն, ոչ թե նման օրակարգեր առաջ քաշել»,-ասաց նա։

 

Հայաստանում իշխանափոխություն Լևոն Շիրինյանը բացառում է։ Արցախի պարագայում այլ է։ Ըստ նրա՝ Սամվել Բաբայանին պետք է տան Պետնախարարի պաշտոնը․

«Ասել եմ և կրկնում եմ՝ Սամվել Բաբայանին հանձնել պետնախարարի պաշտոնը։ Եթե Թաթարստանից մեկը գործուղվում է Արցախ և զբաղեցնում այդ կարևոր պաշտոնը, ապա Սամվել Բաբայանը միանշանակ իրավունք ունի այդ պատշոնը զբաղեցնելու։ Իհարկե, Բաբայանը Ղարաբաղյան կլանին ձեռնտու չէ, բայց Արայիկ Հարությունյանը պետք է դրան գնա, քանի որ դա Արցախի ծաղկման գրավականն է, անհրաժեշտություն է գիտելիքներով գեներալի վերադաձը։ Բայց իհարկե վախ ունեն Բաբայանից, իհարկե, ղարաբաղյան կլանը չի ուզենա Սամվել Բաբայանի վերադարձը, բայց պետք է ոտքի կանգնել, Արայիկ Հարությունյանը պետք է գնա այդ քայլին»,-հավելեց քաղաքագետը։

 

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում